ՀՀ վարչական դատարանը «Գլոբալ Շիփփինգ» ընկերության կողմից առաքումների ժամկետների սահմանման և կիրառման առնչությամբ արտահայտել է սկզբունքային դիրքորոշումներ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ՄՊՀ-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/0056/05/23 վարչական գործով 2023 թվականի նոյեմբերի 8-ի վճռով, գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 8-ի ««Գլոբալ Շիփփինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 429‑Ա որոշման իրավաչափությունը, առաքումների ժամկետների սահմանման և կիրառման առնչությամբ ձևավորել է հետևյալ կարևոր մոտեցումները.

· Առաքումների ժամկետներ սահմանելիս «≈» նշանի օգտագործումը տպավորություն է ստեղծում, որ «մոտավոր» տերմինը վերաբերում է առաքումների նշված ժամկետների միջև ընկած միջակայքին, ուստի առաքումների առավելագույն ժամկետը որևէ պարագայում չի կարող գերազանցել նշված միջակայքի առավելագույն թիվը․

· Տնտեսավարող սուբյեկտի կայքէջում հրապարակված «Ընդհանուր դրույթներ և պայմաններ» հատվածում «ընկերությունը ուշացումների համար պատասխանատվություն չի կրում» նշագրումը չի կարող հիմք հանդիսանալ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվությունից խուսափելու համար․

· Տնտեսավարող սուբյեկտը երկարաժամկետ գործունեության ընթացքում պարբերաբար առաջացող խնդիրները (խոսքը չի գնում բացառիկ դեպքերի մասին) պարտավոր է հաշվի առնել առաքումների ժամկետային քաղաքականությունը որոշելիս.

· Առաքումներ իրականացնող սուբյեկտի գործունեության երաշխիքը հենց անորոշ թվով անձանց մոտ հետաքրքրություն առաջացնելն է (վերջիններիս եկամուտը կապված է հաճախորդների քանակից), իսկ հետաքրքրությունը կարող է առաջանալ հենց ցանկալի ապրանքի «գայթակղիչ» ժամկետներում առաքումը կազմակերպելու միջոցով, հետևաբար ծառայությունների մատուցման հարթակում՝ կայքում և բջջային հավելվածում ծառայությունների վերաբերյալ տեղեկությունը հանդիսանում է գովազդ․

· Տնտեսավարող սուբյեկտի կողմից առաքումների համար որոշակի միջակայքով ժամկետի սահմանման դեպքում առաքումները գործնականում սահմանված առավելագույն ժամկետի ուշացումով իրականացնելը հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցություն է։

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը հիշատակված որոշմամբ ««Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 2-ը ընկած ժամանակահատվածում ՌԴ-ից ՀՀ վերգետնյա առաքումների ժամկետի առնչությամբ կատարված հրապարակումների շրջանակում տեղեկությունը թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման) հնարավորության առաջացման ձևով ներկայացնելը, առաքումների իրական ժամկետի վերաբերյալ սպառողին ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն չտալը, ինչպես նաև օրենքին հակասող գովազդ իրականացնելը որակել է որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն և նշանակել է տուգանք շուրջ 3 000 000 դրամի չափով։