Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Անկարան աջակցում է Բաքվի ու Երևանի շփումներին

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Այս մասին Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ եռակողմ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ վճռական են հարաբերությունները զարգացնելու հարցում։

«Մենք աշխատում ենք Կովկասում կայունության համար։ Ադրբեջանն «ազատագրել է իր հողերը օկուպացիայից»։ Տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները։ Որպեսզի դա ցույց տանք միջազգային հանրությանը, մենք աջակցում ենք Երևանի և Բաքվի շփումներին։ Կարծում ենք, որ «3+3» հարթակը լավ ձևաչափ է խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Հայաստանը չի կարողանում ճիշտ գնահատել հնարավորությունը»,- ասել է Գյուլերը։

Թուրք պաշտոնյան նաև նշել է, թե ցանկանում են մեծացնել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Գյուլերը հայտնել է, որ երեք երկրները հաջորդ տարի վարժանքներ կանցկացնեն կիբերհարձակումների վերաբերյալ։

«Ադրբեջանն ու Վրաստանը Թուրքիային ամենասերտ ռազմական կապեր ունեցող երկրներն են։ Երեք երկրների համատեղ զորավարժարանությունը նույնպես կամրապնդի մեր հարաբերությունները։ Ցանկանում ենք, որ զորավարժությունները շարունակվեն ապագայում»,- հայտարարել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը։

Էմմա Չոբանյան