«Վարկային տոկոսները դեռ չեն իջել»․ ԿԲ-ն տոկոսադրույքների որոշակի նվազում է ակնկալում

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Վարկային տոկոսների աճը եղել է շատ ավելի մեղմ, քան Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորաման տոկոսադրույքի խստացումը։ Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2023 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Վարկերի տոկոսները դեռ չեն իջել։ Կենտրոնական բանկի՝ տոկոսադրույքի վերաբերյալ որոշումները ժամանակային լագով են ազդում։ Մենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը 4,25-ից բարձրացրել ենք մինչեւ 10,75, բայց որևէ վարկային տոկոս երկրում 6 տոկոսի չափով չի աճել»,- նշեց ԿԲ նախագահը։ Նրա խոսքով՝ ՀՀ բանկերը 2022 թ. իրենց եկամտի 80%–ն ապահովել են ոչ ռեզիդենտների հաշվին։

«2022 թվականի բարենպաստ տնտեսական իրավիճակը, որը հիմնականում արտաքին պահանջարկով էր պայմանավորված, և այն միջոցները, որոնք բանկերն աշխատել են 2022 թվականին, դրա մոտ 80 տոկոսը եղել է ոչ ռեզիդենտների հաշվին։ Եվ այդ հավելյալ եկամուտներ աշխատելը թույլ է տվել բանկերին չխստացնել վարկային տոկոսադրույքներն այնքան, ինչքան մեր տոկոսադրույքն է խստացվել։ Ժամանակային լագով մեր որոշումն ազդել է վարկային տոկոսների վրա, մասնավորապես, հիպոթեքային վարկերի տոկոսադրույքների վրա։ Բայց նաև ժամանակային լագ է պետք, որ մեր տոկոսադրույքի դեռ չնչին նվազեցումը ազդեցություն ունենա։ Մենք 6 տոկոս բարձրացրել ենք, հիմա ընդամենը 1,25 տոկոս հետ են բերել»,- նշեց ԿԲ նախագահը։

Ըստ նրա` վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունն ազդել է մասնավորապես հիփոթեքային վարկերի վրա, որոնց տոկոսադրույքը որոշ ժամանակ անց չի բացառվում, որ սկսի նվազել։ «Մենք ակնկալում ենք, իհարկե, որ ժամանակի ընթացքում մրցակցության աճի հաշվին մենք կունենանք որոշակի տոկոսադրույքների նվազում, բայց երբ վերլուծությւոնը կանենք, ավելի փաստարկված կներկայացնենք»,- նշեց Գալստյանը։

Անժելա Պողոսյան