Ավտոներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունը ՌԴ-ում ավտոմեքենաների վաճառքը ձևակերպել է ինքնարժեքից ցածր գնով․ պետությանը պատճառված վնասը՝ 1մլրդ 727մլն դրամ, ամբողջությամբ վերականգնվել է

Լուրեր

08.07.2026 | 23:27
Բաքուն Շուշիում հակառուսական համաժողով է կազմակերպել. ՌԴ-ին կոչ է արել ճանաչել չերքեզների ցեղասպանությունը և քննադատել էթնիկ խտրականությունը
08.07.2026 | 23:14
Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 3-ամյա երեխա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 23:00
ՀԷՑ-ում 7-8 մլրդ դրամի ապրանք կար, որ գնել էին, բայց ՀԷՑ-ի կարիքների համար պիտանի չէին․ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 22:50
12 ժամ ջուր չի լինի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
08.07.2026 | 22:37
Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը. Մ20 ԵԱ
08.07.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.07.2026 | 22:10
Էրդողանը կոչ է արել ՆԱՏՕ-ում պաշտպանական համագործակցությունը կառուցել առանց խոչընդոտների
08.07.2026 | 21:57
Առյուծի անկման հիմնական պատճառը տեղափոխումը չէ. FPWC-ի հայտարարությունը
08.07.2026 | 21:40
Հետաձգվում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացը. ինչ են բանակցել Կարապետյանը և կառավարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 21:35
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
08.07.2026 | 21:25
Վահե Գևորգյանն ու Կարեն Նալբանդյանը` «Ելիմայի» դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 21:12
Թրամփը հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ
08.07.2026 | 21:00
Փաշինյանը չներեց Գագիկ Ծառուկանի խոսքը առյուծների վանդակի մասով․ կալանքը անձնական քինախնդրություն է․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 20:47
Թրամփը սպառնում է չորեքշաբթի երեկոյան Իրանի դեմ նոր հարվածներով
08.07.2026 | 20:33
Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ մի խումբ անձինք, ԱԱՀ-ի դեբետային գումարի գերավճարներ առաջացնելու, հարկերից խուսափելու և դրա արդյունքում նյութական օգուտներ քաղելու նպատակով, 2022 թվականի հունիսի 20-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հիմնադրել են ՍՊ ընկերություն։ Դրա միջոցով, առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության, 26․06․2022թ․-ից մինչև 13․08․2023թ․ ընկած ժամանակահատվածում, Գերմանիայի Դաշնությունից և Արաբական Միացյալ Էմիրություններից ներմուծել են 18․700․000․000 ՀՀ դրամ արժեքով թվով 748 տրանսպորտային միջոց. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

ԱԱՀ-ի դեբետային գումարի գերավճարներ առաջացնելու և հարկերից խուսափելու հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու համար նույն ժամանակահատվածում 748 տրանսպորտային միջոցներ արտահանել են Ռուսաստանի Դաշնություն: Դրանցից 221-ը օտարվել է ռուսական ընկերությանը, 527-ը՝ ՌԴ քաղաքացիներին, որոնցից 224-ը ձևակերպվել են ինքնարժեքից ցածր գներով։ Դրա հետևանքով արհեստականորեն ձևավորվել է ավելացված արժեքի 3.565.578.173 դեբետային գումար, իսկ հանցավոր գործունեությունից ստացված նյութական օգուտները քաղելու նպատակով, այն է՝ ԱԱՀ-ի գերավճարը ստանալու համար 20․03․2023թ․ 279.030.719 դրամի և 02․10․2023թ․ 3․187․749․831 դրամի չափով դիմումներ են ներկայացվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե։

Պարզվել է, որ ռուսական ընկերությանը արտահանված 221 տրանսպորտային միջոցների դիմաց ՌԴ-ում վճարվել է 1․837․844․902 ՀՀ դրամ ներմուծման ավելացված արժեքի հարկ, իսկ Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասը կազմել է 1․727․733․271 ՀՀ դրամ։

Համակողմանի և պատշաճ նախաքննության արդյունքում Հայաստանի Հանրապետությանը պատճառված՝ 1․727․733․271 ՀՀ դրամ վնասը ամբողջությամբ վերականգնվել է։