Պաշտպանը միջնորդեց անթույլատրելի ճանաչել Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով բոլոր ապացույցները

Լուրեր

29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 20:13
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Բոլորը

Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի պաշտպանները պնդում են, որ նրանց գործով ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի են: Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը նշեց, որ այս քրեական գործի հարուցման համար հիմք են հանդիսացել «Երևան շին» ընկերությունում իրականացված խուզարկությամբ հայտնաբերված փաստաթղթերը, որոնք, ըստ վարույթն իրականացնող մարմնի, տվյալներ են պարունակել 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողների ձայները ենթադրաբար գնելու, այլ խոսքով` ընտրակաշառքի մասին: Ըստ Էմին Խաչատրյանի` այդ փաստաթղթերն իրականում եղել են ընտրական ծախսերի վերաբերյալ, իսկ եթե փաստաթղթերը, ըստ քննիչի պարունակում էին ենթադրյալ հանցագործության մասին տվյալներ, ապա օրենքով սահմանված տասնօրյա ժամկետում պետք է լուծվեր նոր քրեական գործ հարուցելու հարցը, ինչը չի արվել, միայն ամիսներ անց է վարույթ հարուցվել:

Հետևաբար, ըստ Խաչատրյանի, քրեական գործը հարուցվել է դատավարական կարգի էական խախտմամբ: Խաչատրյանը նաև գործի քննչական ենթակայության խախտման հարցը բարձրացրեց: Պաշտպանի խոսքով` այս գործը ենթակա էր քննության Հատուկ քննչական ծառայությունում, մինչդեռ այն քննել է Ազգային անվտանգության ծառայությունը, այսինքն` ԱԱԾ քննիչն այս գործով ոչ պատշաճ դատավարական սուբյեկտ է հանդիսացել, ուստի՝ նրա կողմից ձեռք բերված բոլոր ապացույցներն անթույլատրելի են, չեն կարող օգտագործվել որպես ապացույց: Դատախազ Դավիթ Աղաջանյանն առարկեց միջնորդության դեմ: Նա նշեց, որ քննչական ենթակայության խախտմամբ պայմանավորված ապացույցի անթույլատրելիության հարց կարող էր բարձրացվել այն դեպքում, երբ ակնհայտ կլիներ, որ, օրինակ, գործի քննությանը մասնակցել է անձ, որը ներգրավված չի եղել քննչական խմբում, սակայն այս դեպքում որոշվել է, որ գործը ԱԱԾ-ում կքննվի և այն քննել են ԱԱԾ քննիչները:

Անդրադառնալով այն հարցին, որ «Երևան շին» ընկերությունում խուզարկությամբ փաստաթղթեր հայտնաբերելուց հետո տասնօրյա ժամկետում քրեական գործ չի հարուցվել, և դա արվել է ամիսներ անց, Աղաջանյանն ասաց, որ այդ փաստաթղթերի հայտնաբերումից հետո ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը որևէ ցուցմունք չի տվել, իսկ փաստաթղթերն ինքնին չէին վկայում հանցագործության մասին: Իսկ ահա ամիսներ անց, ըստ դատախազի, երբ արդեն կատարվել էին քննչական ու դատավարական մի շարք գործողություններ, Վազգեն Պողոսյանը ցուցմունք է տվել, որից հետո արդեն առկա են եղել բավարար հիմքեր` քրեական գործ հարուցելու համար: Դատախազը չբացահայտեց, թե ինչ ցուցմունք է տվել Պողոսյանը, սակայն հայտնի է, որ նա Ծառուկյանի դեմ է ցուցմունք տվել: Դատախազը դիրքորոշում հայտնեց, որ պետք է մերժել պաշտպանի միջնորդությունը:

Դատարանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել` մինչև լուծման համար էական հանգամանքների պարզումը:

Արաքս Մամուլյան