«Դատախազությունը հայց է հարուցել մահացած անձանց դեմ». Ամրամ Մակինյան

Լուրեր

07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
Բոլորը

Դատախազությունը Սերժ Սարգսյանից և դիզվառելիքի գործով մյուս մեղադրյալներից համապարտության կարգով պահանջում է 500 մլն դրամ գումար` որպես ենթադրյալ հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի հատուցում: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Սարգսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննության շրջանակներում Սարգսյանի պաշտպանները դիրքորոշում հայտնեցին, որ դատարանը պետք է վերադարձնի հայցադիմումը, իսկ չվերադարձնելու և քննելու դեպքում` պետք է մերժի այն: Պաշտպաններից Ամրամ Մակինյանը նշեց, որ եթե պետությունը «Ֆլեշ» ընկերությանը կես մլրդ դրամ գումար է տվել, վերջինս էլ ինչ-որ չափով հարկ է վերադարձրել պետությանը, հետևաբար՝ չի կարող պետությանը պատճառված ենթադրյալ վնասի չափը լինել ճիշտ այնքան, որքան հանցագործությամբ պատճառված գումարի չափն է` ըստ քրեական գործի:

Մակինյանը նաև նշեց, որ Դատախազությունը ոչ թե հենց գումարի, այլ պետությանը պատճառված ենթադրյալ վնասին համարժեք գույքի պահանջ կարող էր ներկայացնել: Պաշտպանը նաև հարց բարձրացրեց, թե ինչպես է դատախազությունը պատկերացնում մեղադրյալների` համապարտության կարգով ենթադրյալ վնասի հատուցումը, եթե նրանցից երկուսը գործի քննության ընթացքում մահացել են և նրանց նկատմամբ հետապնդումը մահվան հիմքով դադարեցվել է:

«Դատախազությունը հայց է հարուցել մահացած անձանց դեմ»,- ասաց Ամրամ Մակինյանը: Դատարանը դիրքորոշում հայտնեց, որ հայցադիմումը չընդունելու հիմքեր չկան, բայց ինչ վերաբերում է դրանում նշված գումարի չափին, հայցի` ըստ էության բավարարման կամ մերժման հարցին, ապա դատարանն այս պահին չի կարող անդրադառնալ այդ հարցերին, դրանց կանդրադառնա վերջնական դատական ակտով:

Արաքս Մամուլյան