Սյունիքում ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հասարակություն
24.11.2023 | 19:43Սյունիքում ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Այս մասին տեղեկացրեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«Վթարի հանգամանքները պարզելուն ուղղված քննչական և վարութային գործողություններ են իրականացվում։
Լուրջ վնասվածք զինծառայողները չեն ստացել»,- ասված է հաղորդագրության մեջ։