Սերժ Սարգսյանն ու Բարսեղ Բեգլարյանն առարկեցին վաղեմության հիմքով իրենց նկատմամբ հետապնդումը դադարեցնելու դեմ

Լուրեր

29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 20:13
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Բոլորը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Սարգսյանն առարկեցին, որ իրենց վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվի վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Հիշեցնենք, որ դատարանում քննվող գործը վերաբերում է 10 տարի առաջ վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին:

Գործով ի սկզբանե ամբաստանվում էր 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը)։ Գործի քննության ընթացքում Սամվել Գալստյանն ու Սերգո Կարապետյանը մահացել են:

Այսօր դատարանն անցավ եզրափակիչ ելույթների փուլ, սակայն կողմերը եզրափակիչ ելույթներով հանդես չեկան, նիստը հետաձգվեց և կշարունակվի դեկտեմբերի 6-ին:

Արաքս Մամուլյան