Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան «իր պատմության ընթացքում ցեղասպանության չի մասնակցել»

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Հոկտեմբերի դրությամբ՝ թուրքական արտահանումը վերջին 12 ամիսների ընթացքում հասել է 254,8 միլիարդ դոլարի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Türkiye Innovation Week/Innova-League Champions Awards մրցանակաբաշխության ժամանակ ունեցած ելությում, փոխանցում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայանության հետ կապերի տնօրինությունը։

«Թվերով արտահանման աճը, անկասկած, զգալի է, բայց այն, ինչի վրա մենք՝ որպես Թուրքիա, այսուհետ պետք է կենտրոնանանք, արտահանման որակի բարձրացումն է»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ Անկարան ցանկանում է ռազմարդյունաբերության ոլորտում նոր ձեռքբերումներ գրանցել։

«Մենք ցանկանում ենք ընդլայնել մեր ձեռքբերումներն անօդաչու թռչող սարքերի և ԱԹՍ հրթիռների, նավերի, զրահատեխնիկայի, տեսախցիկների, հակաօդային պաշտպանության համակարգերի և էլեկտրոնային պատերազմի համակարգերի ոլորտում»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելին՝ միաժամանակ հերթական անգամ ժխտելով Հայոց ցեղասպանության փաստը։

«Փառք Ալլահին, մենք երբեք մեր պատմության մեջ ոչ մի պահի մեր համաձայնությունը չենք տվել ճնշումներին: Մենք ցեղասպանության կամ շահագործման չենք մասնակցել, ինչպես նրանք, որոնք այսօր լուռ են մնում Իսրայելի դաժանության դեմ»,- հայտարարել է Էրդողանը։

Հիշեցնենք,որ Թուրքիայի նախագահը Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի ֆոնին՝ պարբերաբար սուր քննադատություններով ու մեղադրանքներով է հանդես գալիս Իսրայելի հասցեին։ Նա Իսրայելը նաև անվանել է «ահաբեկչական պետություն»։

Էմմա Չոբանյան