Վերաքննիչ վարչական դատարանը կաթնային ճարպի փոխարինիչով մթերքների վերաբերյալ արտահայտել է սկզբունքային դիրքորոշումներ․ ՄՊՀ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ՄՊՀ-ի փոխանցմամբ՝ Վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/8860/05/20 վարչական գործով 2023 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ, գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 336-Ա որոշման իրավաչափությունը, կաթնային ճարպի փոխարինիչով մթերքների վերաբերյալ ձևավորել է հետևյալ կարևոր մոտեցումները.

  • «Պանիր» անվանումով ապրանքը չի կարող պարունակել բուսական յուղ
  • Կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի սպառողական փաթեթվածքի վրա պետք է նշվի բուսական յուղերի առկայության մասին տեղեկատվություն
  •  Արտադրողը կրում է ապրանքի մակնշման մեջ դրանում բուսական յուղի առկայության հանգամանքը պարտադիր կերպով զետեղելու պարտականություն
  • Մթերքում բուսական յուղերի առկայության մասին տեղեկատվությունը պետք է զետեղվի փաթեթվածքի կամ պիտակի վրա հատուկ հատկացված տեղեկատվական դաշտում՝ այդ տեղեկատվական դաշտի գույնին հակադիր գույն ունեցող տառատեսակով 
  • Մթերքը որպես պանիր մակնշելը և իրացնելն այն դեպքում, երբ դրանում առկա է բուսական յուղ ինքնուրույն բաղադրամաս, և «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի իմաստով վերջինս «պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք» է, և ոչ թե պանիր, պարունակում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցացկության հատկանիշներ:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը հիշատակված որոշմամբ «Ոսկե Սեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտադրված ապրանքը որպես «պանիր» մակնշելն այն դեպքում, երբ այն պարունակել է բուսական յուղ և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի իմաստով չի համարվել «պանիր», որակել է որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն և նշանակել է տուգանք շուրջ 5 000 000 դրամի չափով։