Դեսպան Մինասյանը Բուխարեստում կլոր սեղան-քննարկմանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի դրույթները

Լուրեր

15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
Բոլորը

Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը նոյեմբերի 22-ին Բուխարեստում մասնակցել է Սև ծովի հարցերով բարձր մակարդակի կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպվել էր Եվրոպական Միության արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) և Ռումինիայի արտաքին գործերի նախարարության կողմից․ հայտնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից:

«Իր ելույթում դեսպան Մինասյանն ընդգծել է, որ սեպտեմբերի 19֊ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը հանգեցրել է լուրջ մարդասիրական ճգնաժամի, որի հաղթահարման գործում առանձնացվել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների, այդ թվում նաև Ռումինիայի` Հայաստանին տրամադրած մարդասիրական աջակցության դերը։ Դեսպան Մինասյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց բնակավայրեր վերադառնալու իրավունքի իրացման անհրաժեշտությունն, ինչը հնարավոր կլինի միայն միջազգային հաստատակամ ներգրավվածության և երաշխիքների տրամադրման պարագայում։ Միաժամանակ, շեշտվել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման գործում հայկական կողմի վճռականությունն` այս համատեքստում կարևորելով Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներդրած ջանքերը։

Դեսպան Մինասյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի դրույթները` հիմնված տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ուղիների վերաբացման և տարածաշրջանի երկրների ինքնիշխանության լիակատար պահպանման սկզբունքների վրա։ Կարևորվել է նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության ընդլայնման վերաբերյալ որոշման իրագործումը, Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին ԵՄ շարունակական աջակցության ապահովումը, ինչպես նաև ՀՀ֊ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման գործընթացի առաջմղումը։

Միջոցառմանը մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ ԵՄ հանձնաժողովից, ԵՄ արտաքին գործողությունների ծառայությունից, Հայաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից, Հունաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Մոլդովայից և Ուկրաինայից»,- նշված է հաղորդագրությունում։