Սնանկության ամբողջ վարույթը կիրականացվի էլեկտրոնային եղանակով, կլուծվեն իրավակիրառ պրակտիկայում ծագած որոշ հրատապ խնդիրներ. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Օրենսդրական նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2019 թվականի դեկտեմբերին ընդունված եւ 2020 թվականի ապրիլին ուժի մեջ մտած «Սնանկության մասին» օրենքում իրականացված մեծածավալ փոփոխություններով, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած բազմաթիվ խնդիրներով եւ էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրման հրամայականով եւ բխում է դատաիրավական ոլորտի 2022-2026 թվականների բարեփոխումների ռազմավարությունից․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ—ից։

Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 23-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ փոխնախարարի՝ ակնկալվում է ապահովել սնանկության վարույթը՝ սկսած դրա հարուցումից մինչեւ ավարտը, էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորություն, ինչպես նաեւ լուծել իրավակիրառ պրակտիկայում ծագած որոշ հրատապ խնդիրներ, մասնավորապես, անդրադառնալով կամավոր սնանկության չարաշահման դեպքերին ու պարտապանի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկին, սնանկության կառավարիչների ինստիտուտի որոշ հարցերի, պարտատերերի ժողովների անցկացման եղանակներին, պարտատերերի պահանջների հնարավորինս բավարարման եւ պարտապանի վճարունակության վերականգնման, ֆինանսական առողջացման եւ աճուրդների վերաբերյալ կարգավորումներին:

Հարակից զեկուցող, պատգամավոր Լիլիթ Մինասյանը շեշտադրել է էլեկտրոնային համակարգի ներդրման կարեւորությունը: Նա գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Հանձնաժողովականներն օրենքի նախագծին տվել են դրական եզրակացություն: