ՌԴ քաղաքացի հանդիսացող 24–ամյա կինը ՀՀ–ում զբաղվել է կավատությամբ․ վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ավարտվել է ՌԴ քաղաքացի հանդիսացող, 24–ամյա կնոջ կողմից կատարված կավատության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022–2023թթ հիշյալ 24–ամյա կինը, այլ անձանց հետ, խմբի կազմում, շահադիտական նպատակով տարբեր սեռական ծառայություններ մատուցող անձանց Հայաստանում ներգրավվել է  պոռնկությամբ զբաղվելու մեջ, որոնց առաջարկվել է ՀՀ-ում  զբաղվել պոռնկությամբ  և դրա արդյունքում ձեռք բերված գումարները կիսվել խմբի մյուս անդամների հետ։

Մասնավորապես, նրանք հեռահաղորդակցման հարթակներով նամակագրություններ են վարել ՌԴ մի շարք քաղաքացիների հետ, նրանցից պահանջել են էրոտիկ բնույթի լուսանկարներ։ Ստանալով համաձայնություն՝ նրանց նկարներով անհատական էջեր են բացել էսկորտ ծառայությունների մատուցման նպատակ հետապնդող ինտերնետային կայքում, կազմակերպել նշված անձանց ժամանումը ՀՀ և Երևան քաղաքի Բուզանդի փողոցում գտնվող շենքում, օրական վարձավճարով, նրանց տեղավորել բնակարաններում։ 

Հիշյալ ինտերնետային կայքի միջոցով տարբեր հաճախորդներ  կապ են հաստատել  խմբի անդամների հետ, ովքեր հաճախորդների հետ խոսակցություն վարելով, պայմանավորվել են սեռական ծառայությունների մատուցման ժամի և գումարի մասին և նրանց տվել բնակարանների հասցեները։ ՌԴ–ից ՀՀ ժամանած վերոնշյալ կանայք, ստանալով հաճախորդների տվյալները, ընդունել են  նրանց, իսկ ստացված գումարի 50 տոկոսը  փոխանցել խմբի անդամներին։

24-ամյա կնոջ՝ Երևանում գտնվող բնակության հասցեում՝ բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են կապոցներով, տարբեր տարադրամներով մեծ քանակությամբ դրամական միջոցներ, կանացի տարբեր անուններով, դրանց դիմաց մատուցված ծառայությունների արժեքներով գրառումներ։

Բջջային հեռախոսի զննությամբ ձեռք են բերվել վեջինիս կողմից կավատություն կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ, սեռական ծառայությունների մատուցման գովազդներ, սեռական ծառայություններ մատուցող անձանց հետ ամենօրյա հաղորդագրություններ, վաստակած գումարների հաշվարկներ և այլն։  

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 24–ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է գրավը և բացակայելու արգելքը։

Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, w8wv նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։ Խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է։

Վարույթի շրջանակներում գրություններ են ուղարկվել կապի օպերատորներին՝ հիշյալ կայքը արգելափակելու նպատակով։