Թուրքիայում ԱԹՍ-ներ արտադրող Baykar-ից գողության դեպք է բացահայտվել․ մեղավորին լրտեսության մեջ են կասկածում

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի անօդաչու թռչող սարքեր արտադրող «Baykar» ընկերությունում պրակտիկանտին բռնել են Ստամբուլում ընկերության գործարանից հեռանալիս չորս կոշտ սկավառակ գողանալիս։ Այս մասին գրում է Middle East Eye-ը։

«Հաստատությունում աշխատող ինժեներին բռնել են անվտանգության աշխատակիցները, որոնք նկատել են նրան, երբ նա հեռացել է կոշտ սկավառակը համակարգչի մեջ, որը պարունակել է տեխնոլոգիական գաղտնիքներ»,- ասվում է հրապարակման մեջ։

Այս պատմությունը աղմուկ է բարձրացրել թուրքական ԶԼՄ-ներում։ Ենթադրվում է, որ կասկածյալը լրտես է, որը փորձել է գողանալ հայտնի Bayraktar TB2 և Akinci անօդաչու թռչող սարքերի հետ կապված արդյունաբերական գաղտնիքները։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Ստամբուլի դատարանը ձերբակալել է 20-ամյա պրակտիկանտ Ահմեդ Ս․-ին, որը փորձել է ընկերության պահեստից գողանալ չորս միավոր SSD կոշտ սկավառակ: Ըստ զեկույցի՝ նա ասել է, որ չգիտի՝ կոշտ սկավառակները որևէ տվյալ պարունակո՞ւմ են, թե՞ ոչ։ Ոստիկաններին նա նաև հայտնել է, որ նյութը գողացել է վաճառելու համար:

«Կասկածյալը, ում հասարակական կարգի վարքագիծը ստուգվել է նաև ոստիկանության GBP [General Information Search] համակարգի միջոցով, քրեական պատասխանատվության է ենթարկվել վեց տարի առաջ սրճարանից նոութբուք գողանալու համար»,- ասվում է իրավապահների զեկույցում:

Նշվում է նաև, որ Ահմեդ Ս.-ի ընտանիքը որդու անհետացման վերաբերյալ բողոք է ներկայացրել անցյալ տարի։

Հետաքննությանը ծանոթ աղբյուրը Middle East Eye-ին ասել է, որ միջադեպի հետ կապված ենթադրությունները չափազանցված են, պատահածը պարզ գողություն է:

Էմմա Չոբանյան