Հե՛տ կանչել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը․ Հայկ Դեմոյանն առաջարկում է Համադրող մարմին ստեղծել և հայցադիմում ներկայացնել ԿԳՄՍՆ

Լուրեր

06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
Բոլորը

Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը շարունակում է  մնալ բուռն քննարկումների կիզակետում։ Որոշ մասնագետներ պնդում են, որ դասագրքում հայոց պատմությունը խեղաթյուրված է ներկայացվում։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը կոչով դիմել է պատմաբաններին, փաստաբաններին, ուսուցիչներին, ծնողներին։ Դեմոյանը ֆեյսբուքյան գրառմամբ ընդգծել է, որ ԿԳՄՍ Նախարարությունը նպատակահարմար չի համարել շահագրգիռ քննարկում անցկացնել՝ ակնհայտորեն տապալելով դասագիրքը փորձաքննության ենթարկելու կարևորագույն փուլը։  Դեմոյանն առաջարկում է ստեղծել Համադրող մարմին։

«Առաջին փուլով ստեղծվում է Համադրող մարմին՝ մանկավարժների, պատմաբան-մասնագետների ու փաստաբանների մասնակցությամբ՝ կամավոր ինքնաառաջադրման սկզբունքով։ Առաջնահերթությունը կտրվի այն մասնագետ-գիտնականներին, ովքեր գրավոր տեսակետ են ներկայացրել դասագրքի բովանդակության շուրջ։ Համադրող մարմինը կազմում է մեկ ընդհանուր գրախոսական ու մասնագիտական եզրակացություն դասագրքի վերաբերյալ, որը կտպագրվի առանձին գրքույկով՝ ուսուցիչներին ու շահագրգիռ անձանց տրամադրելու համար։ Այս գրախոսությունը կտրամադրվի փաստաբաններին՝ ընդդեմ ԿԳՄՍ-ի ընդհանուր հայցադիմում ներկայացնելու համար։ Հիմնական պահանջերն են՝ դասագրքի հետկանչը, դրա խոտանումը և պետությանը հասցված վնասի փոխհատուցումը»,- ֆեյսբուքյան էջում գրել է պատմաբանը։

Հայկ Դեմոյանը նաև առաջարկում է գրախոսական տեքստի կազմման աշխատանքները սկսել դեկտեմբերի 1-ին և ամբողջացնել դեկտեմբերի 10-ին։

Գրառման մեկնաբանություններում որոշ փաստաբաններ նախաձեռնությանն աջակցելու պատրաստակամություն են հայտնել։

ԿԳՄՍ նախարարությունից Factor.am-ին այսօր չհաջողվեց մեկնաբանություն ստանալ առաջարկության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ գրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանն ավելի վաղ Factor.am-ին ասել էր, որ դասագրքում կարող են լինել որոշ թերություններ, ինչպես եղել են նախկին դասագրքերում․ «Դրանք ժամանակի ընթացքում նկատվում և սրբագրվում են, նույն բանը կարող է լինել իմ դասագրքի հետ»։

Այնինչ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հակառակ կարծիքին է․ «Դասագիրքը, կարծում եմ, շատ լավն է, իսկ եթե դրա մեջ կան տեխնիկական վրիպակներ, մենք այս մեկ տարվա ընթացքում բոլորը կշտկենք»,- Factor.am-ի հարցին ի պատասխան ասել էր նախարարը։

 

Արփի Հակոբյան