Ավելի քան 620 մլն դրամ կուղղվի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգմանը

Լուրեր

18.12.2025 | 11:11
Լուիս Սուարեսը նոր պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 10:50
Թուրքիայում Մարմարա ծովը  ափից նահանջել է մոտ 20 մետր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:37
Երևանում անտուն շների կացարան կկառուցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:21
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ
18.12.2025 | 10:05
Հունգարիայի առաջնության առաջատարը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի դարպասապահին
18.12.2025 | 10:00
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում զերծ մնալ սադրիչ և հակաիրավական գործողություններից
18.12.2025 | 09:45
«Նուբարաշեն» ՔԿՀ-ին նոր շենք հատկացնելու խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով․ ՄԻՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.12.2025 | 09:33
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է
18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
Բոլորը

Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ավագանու որոշմամբ կներգրավվի աուդիտորական ծառայություն: Ընտրությունը կլինի մրցութային կարգով: Երևանի քաղաքապետարանից նշում են, որ սա «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջ է:
***
Պետության կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակում համայնքի բյուջեն կավելացվի 620 մլն 620 հազ. դրամով, որը կուղղվի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգմանը, մասնավորապես 32 գնացքի անվազույգերի և 4200 մետր ռելսերի ձեռքբերմանը: Եվս 93 մլն 141 հազ. դրամ կտրամադրվի հանրակրթական ծրագրերի իրականացմանը:
***
Կառավարության որոշմամբ համայնքի բյուջեի եկամտային մասում ընթացիկ նպատակային հատկացումները (սուբվենցիաները) ավելացել են 1 մլն 200 հազ. դրամով: Միջոցները կուղղվեն ամառային զորակոչի շրջանակում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած 8 աշխատակիցների փոխհատուցմանը:

Ավագանու նույն որոշմամբ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի համալրման համար կտրամադրվի 71 մլն 422 hազ. դրամ:

Նախագծով նախատեսվում է նաև 33 մլն 21 հազար դրամի չափով եկամուտների ավելացում համայնքային 3 թանգարանների մուտքի համար տեղական վճարներում, ինչը պայմանավորված է կանխատեսվող ցուցանիշներից ավելի գանձմամբ։
***
Ավագանու՝ ավելի վաղ ընդունած որոշմամբ բացօթյա հանրային վայրերում մշակութային գործունեություն իրականացնելիս բնակելի, հասարակական նշանակության շենք-շինություններից պետք է պահպանվի հեռավորություն. ժամը 10:00-ից մինչ 21:00-ն՝ առնվազն 10 մ, ժամը 21:00-23.00-ն՝ 100մ: Ավագանու նոր որոշմամբ այսուհետ կարգավորումները չեն տարածվի նկարիչների և արհեստագործությամբ զբաղվող անհատների վրա՝ հաշվի առնելով, որ նման գործունեությունն աղմուկ չի առաջացնում:
***
Երևանի ավագանին անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն է սահմանվել 20 քաղաքացիների համար, որոնք համապատասխանում են ավագանու դեռևս 2022թ. դեկտեմբերին սահմանված խմբերի չափանիշներին՝
1. Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներ,
2. Արցախյան և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ,
3. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամներին) անձինք:
Ավագանու առանձին որոշումներով քաղաքում կտեղադրվեն հայ բանաստեղծ-մանկագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Յուրի Սահակյանի, ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեﬓերի ինստիտուտի հիﬓադիր-տնօրեն, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ակադեﬕկոս Ալպիկ Մկրտչյանի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ վաստակավոր շինարար Արարատ Սահակյանի և Երևանի ոսկերչական գործարանի նախկին տնօրեն Էմիլ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակները:
***
Նիստին հաջորդել է հարց ու պատասխանը: Ավագանու անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Երևանի քաղաքապետին, վարչական շրջանների և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին:
***
Երևանի ավագանու հաջորդ՝ հերթական նիստը կգումարվի դեկտեմբերի 26-ին: