ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցիչը հայտնել է, որ պարբերաբար այցելում են հայ գերիներին

Լուրեր

08.07.2026 | 23:27
Բաքուն Շուշիում հակառուսական համաժողով է կազմակերպել. ՌԴ-ին կոչ է արել ճանաչել չերքեզների ցեղասպանությունը և քննադատել էթնիկ խտրականությունը
08.07.2026 | 23:14
Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 3-ամյա երեխա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 23:00
ՀԷՑ-ում 7-8 մլրդ դրամի ապրանք կար, որ գնել էին, բայց ՀԷՑ-ի կարիքների համար պիտանի չէին․ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 22:50
12 ժամ ջուր չի լինի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
08.07.2026 | 22:37
Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը. Մ20 ԵԱ
08.07.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.07.2026 | 22:10
Էրդողանը կոչ է արել ՆԱՏՕ-ում պաշտպանական համագործակցությունը կառուցել առանց խոչընդոտների
08.07.2026 | 21:57
Առյուծի անկման հիմնական պատճառը տեղափոխումը չէ. FPWC-ի հայտարարությունը
08.07.2026 | 21:40
Հետաձգվում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացը. ինչ են բանակցել Կարապետյանը և կառավարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 21:35
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
08.07.2026 | 21:25
Վահե Գևորգյանն ու Կարեն Նալբանդյանը` «Ելիմայի» դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 21:12
Թրամփը հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ
08.07.2026 | 21:00
Փաշինյանը չներեց Գագիկ Ծառուկանի խոսքը առյուծների վանդակի մասով․ կալանքը անձնական քինախնդրություն է․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 20:47
Թրամփը սպառնում է չորեքշաբթի երեկոյան Իրանի դեմ նոր հարվածներով
08.07.2026 | 20:33
Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը
Բոլորը

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները պարբերաբար այցելում են Ադրբեջանում պահվող հայ գերիներին, ինչպես նաև Հայաստանում կալանավորված ադրբեջանցիներին։ Վերջին անգամ այս անձանց այցելել են հոկտեմբերի վերջին նոյեմբերի սկզբին։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոիչը։

Նա նշել է, որ այդ այցելությունների ընթացքում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հետաքրքրվել են կալանավորների պահման և նրանց նկատմամբ վերաբերմունքի պայմաններով։

«ԿԽՄԿ-ն նաև ստուգում է՝ արդյո՞ք այդ մարդիկ պայմաններ ունեն իրենց ընտանիքների հետ շփման համար, և ստեղծում է այդ պայմանները։ Երբ մենք, որպես Կարմիր Խաչի միջազգային կոմիտե, այցելում ենք այդ անձանց, այդ գործունեության արդյունքում բոլոր տեղեկությունները, հարցերը փոխանցվում և քննարկվում են միայն երկկողմանի գաղտնի ձևով՝ համապատասխան կառույցների հետ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այդ հարցերը պարբերաբար քննարկում է երկու կողմերի հետ՝ և՛ ադրբեջանական, և՛ հայկական»,- նշել է Կոիչը։

Էմմա Չոբանյան