Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններն առանձին հանդիպումներ են ունեցել պետքարտուղարի տեղակալ Օբրայանի հետ

Լուրեր

15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
Բոլորը

Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ պետքարտուղարության ամենօրյա ժամանակացույցը, նոյեմբերի 20-ին պետքարտուղարությունում նախատեսված էր Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օբրայանի հանդիպումը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ․ գրքւմ է VOA-ն։

Նույն աղբյուրի համաձայն՝ հաջորդ օրը՝ նոյեմբերի 21-ին ԱՄՆ պետքարտուղարությունում նախատեսված է պետքարտուղարի տեղակալ Օբրայանի հանդիպումը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմի հետ:

Հանդիպումները փակ են մամուլի ներկայացուցիչների համար, ուստի որևէ այլ մանրամասներ դրանց վերաբերյալ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն օրերս արձագանքել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տեղի ունեցած լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օբրայանի հայտարարություններին՝ դրանք որակելով կողմնակալ, անարդյունավետ, անհիմն և անընդունելի: Բաքուն հայտարարել էր, որ հրաժարվում է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելուց:

Պատասխանելով այս կապակցությամբ «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը՝ պետքարտուղարությունը կարևորել է երկու երկրների միջև ուղիղ բանակցությունների անցկացման անհրաժեշտությունը:

«Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավել երկու երկրների ղեկավարությանը արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու համար, որտեղ բոլորի իրավունքները հարգված են: Կարծում ենք՝ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ուղիղ ձևով քննարկեն և լուծեն հարցերը»,- ասված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը օրերս լրագրողների հետ ճապազրույցի ժամանակ ևս պատասխանել է այս կապակցությամբ հնչեցված հարցին՝ նշելով.

«Մենք շարունակում ենք ներգրավել երկու երկրների ղեկավարությանը և առաջարկում ենք նպաստել արժանապատիվ և տևական խաղաղությանը, ուր բոլորի իրավունքները պետք է հարգվեն։ Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղիղ քննարկեն և կարգավորեն հարցերը՝ ի շահ տարածաշրջանի։ Մենք կողջունենք ցանկացած դերակատարում այդ բանակցությունները դյուրացնելու համար։ Մենք տեսել ենք, որ այլ երկրներ ևս առաջարկել են նպաստել այդ բանակցություններին։ Կարծում ենք, որ կարևոր է, որպեսզի երկու երկրները դեմ առ դեմ խոսեն տևական համաձայնության հասնելու համար»,- հայտարարել է Միլլերը։

Հարցին, թե արդյոք շարունակելու է ԱՄՆ-ն առաջարկել Վաշինգտոնը որպես հարթակ կողմերի միջև բանակցություններում, պետքարտուղարության խոսնակն արձագանքել է․ «Մենք պատրաստ կլինենք նպաստել այդ բանակցություններին, ինչպես արել ենք նախկինում, և ողջունում ենք, որ դա անում են նաև այլ երկրներ»: