Հաստատվել են Պրոբացիայի ոլորտի 2024-2026 թվականների հիմնական ուղղությունները

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է Պրոբացիայի ոլորտի 2024-2026 թթ. hիմնական ուղղությունները, որոնց շրջանակում նախատեսվում է Պրոբացիայի ծառայության կարգավիճակի վերանայում, սոցիալական երաշխիքների ապահովում՝ օրինակ Պրոբացիայի ծառայությունում հաշտարարության իրականացման օրենսդրական հիմքերի նախատեսում, ինչպես նաև պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայում՝ ապահովության, անվտանգության և սոցիալական վերաինտեգրման սկզբունքներին համապատասխան: Նախատեսվում է վերանայել և փոփոխել օրենսդրությունը՝ ապահովելով ՔԿՀ-ների և պրոբացիայի ծառայության սերտ համագործակցությունը։

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են՝ նախատեսվում է նախքան դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը՝ մշակել պլանավորված հսկողության միջոցառումներ Պրոբացիայի ծառայության շրջանակում։

«Պրոբացիայի ծառայության աշխատանքի արդյունավետության բարձրացումը մշտապես նախարարության ուշադրության կենտրոնում է և, ըստ այդմ, նախատեսվում է Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումները հագեցնել տեխնիկական սարքերով, որոնք Ծառայության աշխատողների համար կապահովեն իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ աշխատանքային պայմաններ, այդ թվում՝ տարածքային բաժիններում ինտերնետ կապը և այն սարքերի առկայությունը, որոնք անհրաժեշտ են էլեկտրոնային հսկողության միջոցների համար։ Մեկ այլ ուղղությամբ նախանշվում է, որ Պրոբացիայի ծառայությունը պետք է ունենա անհրաժեշտ տարածքներ և սարքավորումներ` հատուկ ծառայություն իրականացնելու համար։

Նախանշվող ուղղություններով ծառայությունը կհամալրվի անհրաժեշտ էլեկտրոնային միջոցներով՝ քրեական արդարադատության նոր ընդունված օրենսդրությամբ սահմանված գործառույթներն իրականացնելու համար։

Նախատեսվում է իրականացնել նաև մի շարք ծրագրեր, որոնք կնպաստեն պրոբացիայի ծառայության շահառուների մասնագիտական կարողությունների զարգացմանը:

Այս և մի շարք այլ ծրագրեր նախատեսված են Պրոբացիայի ոլորտի հիմնական ուղղություններում»,- ասված է հաղորդագրության մեջ: