Ալիևը «մտահոգություն» է հայտնել ՀՀ-ին ֆրանսիական զենքի մատակարարումների կապակցությամբ և հայտարարել, թե «Բաքուն պատերազմ չի ուզում»

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իրաքի նախագահի հետ մամուլի ասուլիսում անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության բանակցություններին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Մենք սպասում ենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկի վերաբերյալ մեր մեկնաբանություններին Հայաստանի պատասխանին։ Մենք մի քանի անգամ առաջարկներ ենք փոխանակել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, սակայն այժմ՝ սեպտեմբերի 11-ից, ավելի քան երկու ամիս սպասում ենք, որ Հայաստանի կառավարությունը պատասխանի մեզ»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև «մտահոգություն է հայտնել», որ Հայաստանը Ֆրանսիայից զենքեր է գնում։

«Ֆրանսիան շատ ապակառուցողական դեր է խաղում Հարավային Կովկասում, փաստորեն, Հայաստանը դարձել է ֆրանսիական կառավարության խամաճիկը, և դա կարող է լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանային կայունության համար։ Մեզ ոչ մի պատերազմ պետք չէ. մենք կռվեցինք մեր տարածքում, վերականգնեցինք արդարությունն ու միջազգային իրավունքը։ Բայց Հայաստանի իշխանությունն ու քաղաքական իսթեբլիշմենթը մտածում են ռևանշի մասին։ Եվ ֆրանսիական կառավարության սխալ հաղորդագրությունները փաստացի պատրանք են ստեղծում Հայաստանի իշխանության և, հնարավոր է, նաև հայ հասարակական մոտ, որ նրանք կարող են կրկին ռազմական ագրեսիա սկսել Ադրբեջանի դեմ։ Հայաստանին զինելը, որով Ֆրանսիան այդքան հպարտանում է և հրապարակավ հայտարարում, չի օգնի, եթե Հայաստանը որոշի նոր պատերազմ սկսել»,- հայտարարել է Ալիևը։

Նա նաև ասել է, թե «Հայաստանը պետք է ծրագրի իր ապագան՝ ելնելով սեփական ազգային շահերից, այլ ոչ թե տարածաշրջանից հեռու, հատկապես արյունալի գաղութային անցյալ ունեցող երկրների հավակնություններից»:

«Ոչ մի միջազգային ճնշում չի կարող ազդել ադրբեջանական ժողովրդի և Ադրբեջանի կառավարության կամքի վրա։ Այժմ Հայաստանն օգտագործում է իր սփյուռքը աշխարհի տարբեր ծայրերում՝ հարձակվելու Ադրբեջանի վրա։ Բայց նրանց գործողություններն անարդյունավետ կլինեն։ Մենք պատրաստ ենք խաղաղության, բայց արդար խաղաղության՝ հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա»,- ասել է Ալիևը։

Ի դեպ, Ադրբեջանի նախագահն այդպես էլ չի հայտարարել ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման մասին։

Էմմա Չոբանյան