Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Նիկիտա Ռուսլանովիչին
Քաղաքականություն
20.11.2023 | 17:52Այսօր ընդունել եմ ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Նիկիտա Ռուսլանովիչին․ սոցցանցում արված գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հանդիպմանը քննարկել ենք տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու ընդգծել կայուն խաղաղություն ունենալու անհրաժեշտությունը: Վերոնշյալի շրջանակներում ներկայացրել եմ ՀՀ մոտեցումները տարածաշրջանային որոշ խնդիրների շուրջ:
Զրուցակցիս հետ քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: