Ադրբեջանում ձերբակալել են Ալիևի կոռուպցիոն գործարքները բացահայտող անկախ լրատվամիջոցի ղեկավարին

Լուրեր

30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական Abzas Media առցանց անկախ լրատվամիջոցի տնօրեն Ուլվի Հասանլին այսօր վաղ առավոտից անհետացել էր, իսկ ավելի ուշ պարզվել է, որ նա ձերբակալվել է։ Լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Սևինջ Վաքըֆքըզին սոցցանցերում հայտնել է, որ Հասանլին այսօր պետք է արտերկիր մեկներ, սակայն նա ինքնաթիռ չի նստել։

«Առավոտյան ժամը 4։30-ին Ուլվին դուրս է եկել տանից և շարժվել դեպի օդանավակայան։ Սակայն նա ինքնաթիռ չի նստել,  այլևս ոչ ոքի հետ կապ չի հաստատել։ Կարծում եմ, որ նրան ձերբակալել են օդանավակայանում»,- նշել է նա։

Փաստաբան Զիբեյդա Սադիգովան էլ հայտարարել  է, որ Ուլվի Հասանլին ձերբակալվել է և գտնվում է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունում։ Դեռևս պարզ չէ, թե ինչում է նա մեղադրվում։

Բացի այդ, առավոտյան ոստիկանությունը խուզարկություն է սկսել Abzas Media-ի գրասենյակում։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չեն տալիս մուտք գործել խմբագրություն:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել Հասանլիին։

«Ադրբեջանում խուզարկություն է իրականացվում Abzas Media-ի գրասենյակում, և տնօրեն Ուլվի Հասանլին, որը լուսաբանում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիան, ձերբակալվել է։ RSF-ը բողոքում է անկախ լրատվամիջոցների վրա այս անընդունելի ճնշման դեմ և կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրան»,- ասվում է X-ում արված կազմակերպության գրառման մեջ։

Abzas Media-ն ստեղծվել է 2016 թվականին քաղաքացիական հասարակության մի խումբ ակտիվիստների կողմից: Այն Ադրբեջանի իշխող ընտանիքի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների կոռուպցիոն հետաքննություններ է իրականացնում, ինչպես նաև ակտիվորեն լուսաբանում է երկրում մարդու իրավունքների ոտնահարումների հետ կապված իրավիճակը։

Էմմա Չոբանյան