Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն
20.11.2023 | 13:43Թուրքիայի տարածքում՝ արևելյան Մալաթիա նահանգում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասիին հայտնել է Թուրքիայի Աղետների կառավարման պետական ծառայությունը (AFAD)։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով 10։36-ին Պույտուրգեի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։