Թուրքիայում բեռնատար նավը անձնակազմի 12 անդամով խորտակվել է փոթորկի պատճառով

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

Թուրքական «Kafkametler» բեռնատար նավը, որում եղել է անձնակազմի 12 անդամ, հյուսիսային Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի ափերի մոտ գտնվող Էրեղլի նավահանգստում խորտակվել է փոթորկի հետևանքով, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Յերլիքայան Էրեղլի նահանգում հրավիրված ասուլիսում ասել է, որ նոյեմբերի 19-ին Օդերևութաբանության գլխավոր վարչությունը նարնջագույն նախազգուշացում է տվել 29 քաղաքների համար, սակայն մեկ օրվա ընթացքում այդ թիվը հասել է 41-ի։

«Եղանակային և ծովային անբարենպաստ պայմանների պատճառով թուրքական դրոշով բեռնատար «Kafkametler» նավը, որը լքել է նավահանգիստը Իզմիր մեկնելու համար, շեղվել է ուղուց և խորտակվել՝ բախվելով բեկորին։ Նավի անձնակազմի 12 անդամների հետ դեռևս կապ չի հաստատվել։ Առափնյա պահպանության ծառայության հրամանատարությունը, ռազմածովային ուժերը, AFAD-ը, առափնյա ոստիկանությունը, ժանդարմերիան, հրշեջ բրիգադը պատրաստ են։ Եղանակային պայմանների բարելավումից հետո որոնողափրկարարական աշխատանքները կսկսվեն»,- ասել է նախարարը։

Ավելի ուշ հաղորդվել է, որ փոթորիկը հանդարտվելուց հետո Էրեղլի լողափում հայտնաբերվել է անհետ կորած 12 անդամից մեկի դին։

Երլիքան նաև հայտնել է, որ 2 մարդ՝ 1-ը՝ Դիարբեքիրում, 1-ը՝ Բաթմանում, զոհվել են Թուրքիայի ամբողջ տարածքում առատ տեղումների պատճառով։

Էմմա Չոբանյան