Միջազգային խաղաղապահներով արցախցիները պետք է վերադառնան իրենց տուն․ դա մեր շանսն է․Եղիշե Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
Բոլորը

«Չի´ կարելի համակերպվել Արցախի կորստի հետ, երբեք չպե՛տք է համակերպվել ճնշված, կիսաստրուկ, գաղութացված, վախվորած վիճակի հետ։ Միջազգային խաղաղապահներով հանդերձ՝ արցախցիները պետք է վերադառնան իրենց տուն, և դա մեր շանսն է: Ես այդպես եմ կարծում»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես իշխանության է բերել ժողովրդին, այսպես ասած, ոչ սազական իշխանություններ, ոչ իր շահերին ծառայող։ Երգահանը շեշտում է, որ մեր ժողովուրդն այսօր մեջքն ուղղելու կարիք ունի։

«Մեր մեջ այնքան ռուսական ու թուրքական ագենտ կա, որ մեր տունը քանդվեց: Մարդիկ կան՝ մինչև հիմա գովերգում են Ռուսաստանին, ասում են` տեսե՛ք հլը ինչ է անելու, ուզում եմ ասել՝ դրանից քեզ ի՞նչ: Հանրության կեսն ասում է՝ եթե Ռուսաստանից պոկվեցինք, վայը եկել, մեզ տարել է, մյուս կեսն ասում է՝ ուրեմն էս էր մեր բախտը»,- ասում է նա:

Եղիշե Պետրոսյանը նկատում է՝ մեր ժողովուրդն անընդհատ անարդարությունը մաշկի վրա զգալով` չարացել է, և դա ամեն տեղ երևում է․ «Մեր ժողովրդին սարքեցին խանութպանի հոգեբանությամբ մարդիկ, որոնք շահով են չափում հայրենիքը, սահմանն ու անվտանգությունը, այֆոնի համար կարող են հայրենիք ծախել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան