Սարգիս Խանդանյանը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով

Լուրեր

15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
Բոլորը

ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը կարևորեց ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խանդանյանն այս մասին հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Շատ կարևոր է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի այս որոշումը և շատ կարևոր է, որ այն երկրները, որոնք մաս են կազմում այդ դատարանի, լսեն, հետևեն, դատարանի որոշումներին։

Ցավով պետք է արձանագրեմ, որ Արդարադատության միջազգային դատարանը նման որոշում էր կայացրել նաև Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ, բայց միջազգային հանրություն ճնշումը բավարար չեղավ։

Բայց կրկին ողջունում եմ այդ որոշումը և հույս ունեմ, որ դա նաև դիվանագիտական և քաղաքական գործընթացում կարևոր գործիք կարող է լինել»,- ասաց Խանդանյանը։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 17-ին հրապարակել րէ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ հայցն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը։

տարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից հեռացած և վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը։

Բացի այդ, Միջազգային դատարանի որոշման համաձայն, Ադրբեջանը պարտավոր է ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր դեռևս Լեռնային Ղարաբաղում են 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանում են հեռանալ, կարողանան դա անել անվտանգ առանց խոչընդոտների և արագորեն։

Մյուս կետով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ում մնացած կամ վերադարձած անձանց զերծ պահել ուժի գործադրումից և ահաբեկումից։

Ադրբեջանը պարտավոր է Կոնվենցիայի համաձայն իր ունեցած պարտավորությունների շրջանակում պահպանել և պաշտպանել գրանցման, ինքնության և անձնական գույքի փաստաթղթերը և գրանցման մատյանները, հիմք ընդունել դրանք իր վարչական, օրենսդրական պրակտիկայում։

Որոշման հրապարակումից հետո 8 շաբաթվա ընթացքում Ադրբեջանը պետք է հաշվետվություն ներկայացնի դատարանին այն քայլերի վերաբերյալ, որոնցով կապահովի ժամանակավոր միջոցների կատարումը։

ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը 2023թ. սեպտեմբերի 28-ին դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքով։