ՄԻՊ-ն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահն այցելել են Աբովյանում բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան

Լուրեր

25.02.2026 | 21:42
Ադրբեջանի կառավարական աղբյուրները պնդում են, թե Վաշինգտոնում Ալիևի դեմ բողոքի ցույցերի հետևում կանգնած է Ռուսաստանը
25.02.2026 | 21:31
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան
25.02.2026 | 21:14
Պաշտոնանկություններ ՆԳՆ-ում՝ աղմկոտ սպանություններից հետո․ արդյո՞ք կապ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 21:00
ՌԴ-ն թրաֆիքինգի է ենթարկել ՀՀ-ին․ սեպտեմբերի 3-ի վթարի հետևանքը պիտի վերացնենք, բայց իշխանությունը դանդաղում է ԵՄ գնալիս․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:48
Թուրքիան հերքում է ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրան ներխուժելու մտադրության մասին պնդումները
25.02.2026 | 20:35
ՌԴ-ն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
25.02.2026 | 20:22
Չպետք է լիներ բանտում, բայց մահացավ անազատության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:10
10 հազարի ուժը․ սոցիալական քայլ, թե նախընտրական հաշվարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:00
Սամվել Կարապետյանն ինչո՞ւ հիմա չի հրաժարվում ՌԴ-ի սիրելի անձնագրից․ ինչո՞ւ միայն հաջողության դեպքում․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 19:51
Վարչապետն այցելել է Վարշավայի թագավորական ամրոց-թանգարան
25.02.2026 | 19:39
Չորս ոստիկաններ կազատվեն ծառայությունից
25.02.2026 | 19:27
«Բուդյո-Գլիմտն» ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
25.02.2026 | 19:14
Վտանգ զգացին, թոշակները բարձրացրեցին. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 19:00
Կոռուպցիոներները հիմա իշխանության են․ օլիգարխներն ստանում են մաքսային և հարկային արտոնություններ, մուծվում ՔՊ-ին․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 18:47
ԱԳՆ խոսնակը՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար ԵՄ-ից օգնություն խնդրելու մասին
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան այսօր՝ նոյեմբերի 17-ին, համատեղ այց են իրականացրել Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում տեղակայված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան։ Այս մասին տեղեկացրին ՄԻՊ-ի գրասենյակից:

«Մարզի և համայնքի ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջայց է կատարվել կացարանում, առանձնազրույցներ են տեղի ունեցել բռնի տեղահանված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման հետ կապված հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել խոցելի խմբերի, այդ թվում` երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակին։

Բռնի տեղահանված անձինք Պաշտպանին, ԵԱՀԿ ԽՎ նախագահին և գլխավոր քարտուղարին ներկայացրել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման ընթացքում իրենց կրած զրկանքները, իրավունքների համատարած խախտումները, կյանքի և անվտանգության տեսանկյունից ի հայտ եկած իրական սպառնալիքները և բռնի տեղահանման հետևանքով առաջացած խնդիրները։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։ Այցերը կրում են շարունակական բնույթ»,- ասված է հաղորդագրության մեջ: