ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենին

Լուրեր

07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային:

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացրին, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը, Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Զեյնա Մինային և կարևորել Ֆրանկոֆոնիայի 2027թ. խաղերը Հայաստանում հյուրընկալելու հայտին առնչվող հարցերը քննարկելու հնարավորությունը:

«Ֆրանսերենը և ֆրանկոֆոն արժեքները մեկ անբաժանելի ամբողջություն են: Մեզ համար կարևոր է նաև ֆրանկոֆոն երկրների հետ համագործակցության փորձը, որ կուտակել ենք Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահության տարիներին: Ամեն տարի Հայաստանում մեծ հանդիսավորությամբ է նշվում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, անցկացվում են տարբեր միջոցառումներ, որոնք նպաստում են ֆրանկոֆոն մշակույթի  և արժեքների   տարածմանն ու  լեզվի  զարգացմանը: Սա մեր կյանքի մի մասն է կազմում: Անգամ եթե մեզանից բոլորը չէ, որ խոսում են ֆրանսերեն, ֆրանկոֆոն ընտանիքին պատկանելու զգացումը և այդ ընտանիքի արժեքները կրելը հոգեհարազատ են մեր հասարակությանը: Այս համատեքստում Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի խաղերը Հայաստանում հյուրընկալելու ցանկությունը տրամաբանական հաջորդ քայլն է մեզ համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Զեյնա Մինան շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի 2027թ. խաղերը Հայաստանում հյուրընկալելու հայտ ներկայացնելու համար և ընդգծել՝ այն, ինչ այս օրերին տեսել է մեր երկրում, բավականին տպավորիչ է:

«Հասցրել եմ լինել մի շարք մարզական և մշակութային հաստատություններում, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում: Իսկապես, բավականին զարգացած ենթակառուցվածքներ ունեք, և արդեն իսկ կարող եմ ասել՝ գրեթե ամբողջովին պատրաստ եք խաղերը հյուրընկալելուն: Արդեն իսկ բավականին լուրջ և տպավորիչ հայտ եք ներկայացրել: Լինելով Հայաստանում ու տեսնելով ՀՀ կառավարության վերաբերմունքը՝ ավելի քան վստահ ենք, որ ի զորու եք հոբելյանական 10-րդ խաղերն անցկացնել ամենաբարձր մակարդակով»,- նշել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինան:

Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենն ընդգծել է՝ 2027 թվականի խաղերն ընդունելու պատրաստակամությունը մշակույթի և սպորտի ռազմավարական զարգացման՝ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության տրամաբանական շարունակությունն է:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի հայտին և Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելուն առնչվող մի շարք հարցեր: Պատվիրակության անդամներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել խաղերի կազմակերպման համար նախատեսվող վայրերի և դրանց պայմանների վերաբերյալ:

Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինան կարևորել է նաև Հայաստանում ֆրանսերեն լեզվի հանդեպ հետաքրքրությունը: Նախարար Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել՝ Ֆրանկոֆոնիայի 2027թ. խաղերը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը թույլ կտա էականորեն ավելացնելու ֆրանսախոս անձանց թիվը մեր հասարակությունում:

Նշենք՝ դեկտեմբերի 14-ին Փարիզում կայանալիք կոնֆերանսին պաշտոնապես կնեկայացվեն Ֆրանկոֆոնիայի 2027թ. խաղերը հյուրընկալելու պատրաստակամություն հայտնած երկրների վերջնական հայտերը, ինչից հետո Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեն որոշում կկայացնի խաղերի անցկացման վայրի վերաբերյալ: