Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի․ ՄԻՊ-ը՝ Երևանում հրեական սինագոգի դռները հրկիզելու փորձի առնչությամբ

Լուրեր

23.02.2026 | 12:00
19-ամյա երիտասարդի սպանության գործով կալանավորվածներ կան // Միրզոյանը Շվեյցարիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 11:55
Կոմիտասի պողոտայի՝ կենսունակությունը կորցրած բոլոր ծառերը փոխարինվում են․ քաղաքապետ
23.02.2026 | 11:44
Ամսական 42 միլիոն դրամ է մտնում Երևանի բյուջե՝ ավտոմատ ինքնասպասարկող սարքերից․ քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:33
Մեքսիկայում անկարգություններ են սկսվել ազդեցիկ թմրաբարոնի վնասազերծումից հետո
23.02.2026 | 11:26
S&P Global գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում
23.02.2026 | 11:17
Աջափնյակի մետրոյի կայարանի հատվածում բիզնես կենտրոն կլինի, որը կմեղմի կառուցման ծախսերը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:09
Ե՞րբ ենք սկսում Ծարավ աղբյուրի մանկապարտեզի շինարարությունը․ Ավինյանը՝ ենթակային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:01
Տիգրան Բարսեղյանի գոլն ու Նաիր Թիկնիզյանի ասիստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:57
Բա պատասխանատուներն ո՞ւր էին, որ առանց բիտումի ասֆալտ էին լցնում․ փորձանմուշներ վերցրե՛ք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:45
Այս շաբաթ բոլոր փողոցները ավազի մնացորդներից մաքրված կլինեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:34
Հայ աթլետները երկու ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում
23.02.2026 | 10:30
19-ամյա երիտասարդի սպանության գործով երկու անձ կալանավորվել է
23.02.2026 | 10:21
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
23.02.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23.02.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 23-ի դրությամբ
Բոլորը

Նոյեմբերի 16-ին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ անհայտ անձը փորձել է հրկիզել Երևանում հրեական սինագոգի դռները․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեպքի առթիվ հայտնում է իր մտահոգությունը և նշում, որ պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի։

Պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք է արժանանա այն հանգամանքը, թե արդյոք արարքը կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով։

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությունը և անվտանգությունը մեր երկրում պետք է երաշխավորված լինեն»,- ասված է հաղորդագրությունում։