ՀՀ համապատասխան հաստատություններում խնամք է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 83 տարեց և 10 երեխա

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ արտապատվիրակմամբ տարեցների համար գործող 6 խնամքի հաստատություններում բնակվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 83 տարեց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը՝ մանրամասնելով, որ նրանցից 17-ը Ստեփանակերտի տարեցների խնամքի հաստատությունից է տեղափոխվել։

«Տարեցներից 50-ը միայնակ է, ինչը նշանակում է, որ նրանք չունեն ընտանիքի անդամներ և հավանաբար կշարունակեն խնամք ստանալ տարեցների խնամքի հաստատություններում։ Մենք այս մեկ և ավել ամիսների ընթացքում ունեցել ենք ունեցել ենք վերամիավորումներ։ Բռնի տեղահանման ընթացքում տարեցները և նրանց ընտանիքի անդամները տարբեր կերպ, տարբեր փոխադրամիջոցներով էին տեղափոխվել Հայաստանի Հանրապետության տարածք։ Մենք ընտանիքի վերամիավորման գործընթացը սոցիալական աշխատանքի դեպքի վարման տրամաբանությամբ կարողացել ենք ապահովել»,-ներկայացրել է փոխնախարարը՝ հավելելով, որ գործընթացը շարունակվում է։

Նրա խոսքով՝ Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատությունում սեպտեմբերի 24-ի դրությամբ բնակվող 10 երեխա սեպտեմբերի 25-ին տեղափոխվել է շուրջօրյա ՀՀ-ի շուրջօրյա խնամքի հաստատություն

«Մեր ճգնաժամային կենտրոններից մեկում են մինչ օրս բնակվում։ Երեխաների տարիքը 1-ից մինչև 17 է։ Տեղափոխման պահին երկու երեխաներ խիստ անբավարար առողջական վիճակում էին գտնվում։ Տեղավորվել են Գորիսի հիվանդանոցում, այնուհետև ամբողջությամբ լավանալու հետ կապված, տեղափոխվել են խնամքի հաստատություն»,-ասել է Ստեփանյանը՝ ընդգծելով, որ բոլոր այն համակարգերը, որոնք կյանքի դժվար իրավիճակում գտնվող տարեցների, երեխաների, հաշմանդամություն ունեցողների համար գործում են ՀՀ-ում՝ կիրառելի են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց դեպքում։