Ռուսաստանը չի միջամտի Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեպքում․ Պետրոս Մակեյան

Լուրեր

13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի հարցաքննությունները բեկումնային նշանակություն ունեն ոչ միայն «Մարտի 1»-իրադարձությունների համատեքստում, այլ նաև մեր ողջ քաղաքական դաշտում: Տարբեր քաղաքական թիմերից արդեն եղել են առաջին արձագանքները: Հայտարարությամբ հանդես են եկել Հանրապետական կուսակցությունն ու Դաշնակցությունը` հայտարարելով հետապնդումների և հալածանքների մասին: Հանրապետական Արմեն Աշոտյանն էլ, ներկայացնելով իր անձնական տեսակետը՝ գրել է. «Չէ, սա վենդետա չէ։ Սա իրավական վակխանալիա է և քաղաքական տեռոր»:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, մեկնաբանելով այդ գրառումը, Factor.am-ի հետ զրույցում ասաց. «Եթե ես լինեի Նիկոլ Փաշինյանի տեղը, Արմեն Աշոտյանը հիմա ուրիշ տեղ կլիներ և նվնվոցը դուրս չէր գա: Ինչպե՞ ս կարող է երկիրը քանդող բանդայի ակտիվ երիտասարդներից մեկը նման գնահատական տալ: Փառք ու պատիվ Նիկոլին և հեղափոխությանը, որ նման մարդիկ դեռ խոսում են: Այս երկիրը թաղել են կրիմինալի, կոռուպցիայի, թալանի մեջ, հետո էլ խոսում են մարդու իրավունքների մասին: Թող պաշտպանեն իրենց իրավունքները դատական կարգով»:

Անդրադառնալով կուսակցությունների գնահատականներին` մեր զրուցակիցը նշեց. «ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը կանաչ լույս վառեցին Քոչարյանի և Սարգսյանի համար: Նրանք գործընկերներ և հանցակիցներ են։ Բա հոխորտանքներ տվող Տիգրան Թորոսյանը հանցակից չէ՞: Քոչարյանն ու Սարգսյանը համարվում են «առաջին» և «երկրորդ ջութակ», մնացածը` «տոն տվող»:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը վստահ է` նոր վաչապետը քաղաքական կամք ունի և դատական մարմիններին ազատություն է տալիս: Սակայն նրան մտահոգում է հետևյալը. «Սերժի Վաչոյի նախադեպը չի ոգևորում: Նա պետք է կալանավայրում մնար այդ միլիարդների գործով»:

Համեմատելով 1998 թվականի հետ, երբ երկրորդ նախագահն իրեն հայտարարեց «միակ տղամարդ», մեր զրուցակիցը Քոչարյանի երեկվա հարցազրույցից տպավորություն է ստացել, թե նա շատ վախեցած էր: «Շատերս եղել ենք քաղբանտարկյալ, բայց տղամադու պես տարել ենք»,- շեշտեց նա:

Պետրոս Մակեյանի խոսքով` նախկին իշխանությունները ժողովրդին համոզում էին, որ եթե իրենց չընտրեն, ապա պատերազմ կսկսվի: Սակայն ըստ Մակեյանի, հենց նախկիններն են «առաջին հող հանձնողները»:

Քաղաքական գործչի պնդմամբ` Ադրբեջանը հիմա ոչ թե ուրախանում, այլ նախանձում է մեզ: Հարցին` Ռուսաստանին մտահոգո՞ւմ է Քոչարյանի ճակատագիրը, Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Սկզբում ինձ թվում էր, թե Քոչարյանը չի գա: Մտածում էի` տնային կալանք կկիրառեն: Բայց գնում են ավելիին: Կարծում եմ` Ռուսաստանը չի միջամտի: Պարզ է, որ «Մարտի 1»-ի համաձայնությունը ստացել է ռուսներից, բայց չի կարող հղում անել ռուսներին, վերջիններս կխուսափեն: Բայց Խաչատուրովի պարագան այլ է, նա ՀԱՊԿ քարտուղար է: Գուցե դիմեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի գործընկերներին»:

Լևոն Փանոսյան