2024 թ․ փետրվարի 21-ին Միսաք Մանուշյանի աճյունը կվերահուղարկավորվի Փարիզի պանթեոնում
Հասարակություն
17.11.2023 | 13:45Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը X-ի իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Միսաք Մանուշյանի աճյունը կվերահուղարկավորվի Փարիզի Պանթեոնում:
«80 տարի առաջ այս օրը բանաստեղծ, Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանը ձերբակալվեց Էվրի կայարանում, ապա գնդակահարվեց իր 22 զինակից եղբայրների հետ։ Նա կլինի առաջին օտարերկրյա և կոմունիստական դիմադրության մարտիկը, որը կհուղարկավորվի Պանթեոնում։ Արարողությունը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 21-ին»,- գրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարը։