Հաջիևը հայտարարել է, թե «Ադրբեջանը ձգտում է խաղաղության արդար ու լեգիտիմ նոր իրողություններով»

Լուրեր

21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
Բոլորը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի համանախագաների՝ այդ թվում, ԱՄՆ-ի գործունեությունը և հերթական անգամ արդարացրել Արցախի դեմ ագրեսիան ու էթնիկ զտումը։

«Ադրբեջանը ձգտում է Հայաստանի հետ խաղաղության և երկկողմ հարաբերությունների կարգավորման։ Ադրբեջանը հաստատել է Եվրասիայի ավելի լայն քարտեզի վրա ամենաերկարատև հակամարտություններից մեկի լուծման մոդելը։ ԵԱՀԿ-ն չկարողացավ լուծել հակամարտությունը, թեև ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ-ի առջև ծառացած խնդիրներից մեկն է հենց այս ինստիտուտի ստեղծման օրից։ Մինսկի խումբը ձախողվել է, Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը ձախողվել է (ի դեպ, ԱՄՆ եղել է ՄԽ համանախագահներից մեկը), քանի որ այդ ինստիտուտի առաքելությունն էր պահպանել և շարունակել «Հայաստանի օկուպացիան» Ադրբեջանի դեմ» ,- գրել է Հաջիևը թվիթերյան իր էջում։

Չնայած Բաքուն հերթական անգամ հրաժարվել է արևմտյան հարթակներում պաշտոնական Երևանի ներկայացուցիչների հետ հանդիպումից՝ Հաջիևը հայտարարել է, թե «ռազմական օկուպացիայի և անարդարության այս գլուխն այժմ ավարտված է և,  հետևաբար, Ադրբեջանի օրակարգն այժմ խաղաղության և Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորումն է։ Բայց խաղաղության ցանկացած ներգրավվածություն պահանջում է, որ երկու կողմերը կատարեն իրենց դերը, և Հայաստանը նույնպես պետք է կատարի իր դերը և դրսևորի բարի կամք: Այժմ մեր տարածաշրջանում ի հայտ են եկել նոր իրողություններ և ստատուս քվո։ Այս նոր իրողությունները հիմնված են «արդարության, օրինականության և լեգիտիմության վրա»- գրել է Հաջիևը։

Ի դեպ, Ադրբեջանի նախագահի օգնականի գրառմանը արձագանքել է Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կաուզլարիչը՝ գրելով․

«ԵԱՀԿ-ն ու Միսնկի խումբը չեն ձախողել, Բաքուն ու Երևանն են ձախողել քայլեր ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Դադարեք ուրիշներին մեղադրել ձեր սխալների համար»։

Էմմա Չոբանյան