Հայաստանը պատրաստակամ է է՛լ ավելի ամրապնդել համագործակցությունը ՄԱԿ հատուկ ընթացակարգերի հետ. ՀՀ ԱԳ փոխնախարար

Լուրեր

15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
Բոլորը

Նոյեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:

ԱԳ նախարարի տեղակալը, ողջունելով Հատուկ զեկուցողին, կարևորել և բարձր է գնահատել ՄԱԿ տարբեր մեխանիզմների հետ Հայաստանի համագործակցությունը:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հատուկ զեկուցողի մանդատից բխող ուղղություններով Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականության վերաբերյալ: Այս համատեքստում մասնավորապես անդրադարձ է կատարվել տարիներ շարունակ Հայաստանի կողմից ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ գործադրվող ջանքերին, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ կողմից տարվող աշխատանքներին, ինչպես նաև ներկայացվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի հանդեպ վարած էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական հարձակումների ընթացքում արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտումները:

ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է էլ ավելի ամրապնդել համագործակցությունը ՄԱԿ հատուկ ընթացակարգերի հետ, այդ թվում միջազգային լավագույն փորձի ներկայացման և մարդու իրավունքների կրթական ծրագրերին մասնակցելու միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ: