Ֆրանսիայի դեսպանը լուսանկարներ է հրապարակել Նախիջևանի հետ սահմանից և գրառում արել
Քաղաքականություն
16.11.2023 | 20:32ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Նախիջևանի հետ սահմանից լուսանկարներ է հրապարակել, որին կից գրել է՝ հայկական տարածքի ռազմավարական կետ հանդիսացող Թեժքար լեռան լանջին, Ադրբեջանի (Նախիջևանի) հետ սահմանին։
«Ֆրանսիան հատկապես զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության և 1991 թվականի սահմանների հարգման հարցում, որի մասին կրկին հիշատակվել է Պրահայի հայտարարության մեջ»,- ասված է Ֆրանսիայի դեսպանության ֆեյսբուքյան էջում արված հրապարակման մեջ։