Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Լուրեր

31.05.2026 | 20:00
չԾխելու ՇԵՐՏԵՐԸ. ինչպես է շրջանցվում արդեն 6 տարի գործող օրենքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 19:52
Զելենսկին հայտարարել է, որ Հայաստանին պետք է աջակցել Ռուսաստանից հնչող հայտարարությունների ֆոնին
31.05.2026 | 19:16
Մեզ սարքում են ՌԴ-ի թշնամի, տանում Ուկրաինայի ճանապարհով․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 18:10
Ժամանակը չէ. Քոչարյանը` իր ընտրվելու շանսերի մասին հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 17:47
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
31.05.2026 | 17:19
Արման Թաթոյանը ներկայացրել է, թե իշխանության գալու դեպքում որ հարցն է դարձնելու Ադրբեջանի հետ բանակցային օրակարգի առաջնահերթություն
31.05.2026 | 16:05
Կոչ ենք անում քաղաքական ուժերին հեռու պահել մեր ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից․ Գարեգին Բ
31.05.2026 | 15:52
Մհեր Գրիգորյանը պարզաբանել է, թե երբ Հայաստանը կմտածի ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության մասին
31.05.2026 | 15:37
Հայաստանում գազի մատակարարումների հետ կապված կարող է շատ բարդ իրավիճակ ստեղծվել․ Օվերչուկ
31.05.2026 | 15:02
Խորհրդարանը պետք է ձևավորվի այնպես, որ ոչ մի ուժ չունենա 50+1 ձայն․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 14:38
Բյուրականի դպրոցի տնօրենը հաստատում է ձայնագրության իսկությունը, բայց պնդում է՝ ուսուցիչներին չի պարտադրել
31.05.2026 | 14:26
«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Հրազդանում և Չարենցավանում
31.05.2026 | 13:33
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
31.05.2026 | 13:15
«Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողություն` ՊՆ-ում
31.05.2026 | 12:30
Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը
Բոլորը

Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Դոհունին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ, մաղթել է նրան ամենայն հաջողություն իր առաքելության իրականացման գործում: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկկողմ և բազմակողմ հարթակներում ձևավորված ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև փոխադարձ պատրաստակամությունը խորացնել ու զարգացնել քաղաքական երկխոսությունը և դիվանագիտական, տնտեսական կապերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել քաղաքական խորհրդակցությունները երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել տարբեր ձևաչափերով երկկողմ գործընկերությանը, իրավապայմանագրային դաշտին, քննարկել մշակութային, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ աշխատանքները, պետական կառավարման ոլորտում փորձի փոխանակման ուղղությամբ ծրագրերի իրականացման հնարավորությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրադրությունը, մասնավորապես, Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հարձակման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը: Մնացական Սաֆարյանն ընդգծել է նաև տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ զրուցակցին ներկայացնելով ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-կորեական փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ: