ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են 4 հոդվածի մեղադրանքով հետախուզվողի

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Քրեական ոստիկանության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը), 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 117-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հոդվածների հատկանիշներով հետախուզվող 30-ամյա տղամարդը թաքնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Նոյեմբերի 15-ին, առավոտյան ժամը 7.20-ին, նա հայտնաբերվեց Առինջում և տեղափոխվեց ոստիկանության Շենգավիթի բաժին․ տեղեկացնում են ՆԳն ոստիկանությունից։

Իսկ դեպքը տեղի էր ունեցել 2021 թվականի ապրիլի 9-ին: Երևանի Շիրակի փողոցից հրազենային վնասվածքներով չորս անձ տեղափոխվել էր հիվանդանոց: Քրեական ոստիկանության գլխավոր ու Երևան քաղաքի վարչությունների և Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ ապրիլի 9-ին, ժամը 19-ին, Կարմիր բլուրի գերեզմանատան մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն էր ծագել մի կողմից՝ չորս, իսկ մյուս կողմից` յոթ տղամարդու միջև: Վեճի ընթացքում էլ չորսից մեկը` Պատկանյան փողոցի այժմ 30 տարեկան բնակիչը, ապօրինի պահվող հրազենից կրակոցներ էր արձակել հակառակորդ կողմի ուղղությամբ:

Նույն օրը Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Տղամարդը ներգրավվել էր որպես մեղադրյալ, իսկ 2022 թվականի հուլիսի 27-ին տեղեկանալով, որ իրեն կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է, չէր ներկայացել քննչական բաժին, թաքնվել և խուսափել էր վարույթն իրականացնող մարմնից: 2022 թվականի օգոստոսի 1-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

2023 թ. նոյեմբերի 15-ին, հետախուզվողին հայտնաբերելու օրը, դատարանի որոշմամբ նա կալանավորվեց: