Սայաթ-Նովա պողոտայից գողացված «Լեքսուսը» հայտնաբերվել է Նուբարաշենում

Լուրեր

22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Նոյեմբերի 9-ի առավոտյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ նոյեմբերի 8-ի ժամը 19.00-ից նոյեմբերի 9-ի ժամը 04.30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր «Լեքսուսը»․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված մեքենան Նուբարաշենի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից ավտոտնակում է և շահագործվում է նույն շենքի բնակիչներից մեկի կողմից: Հետագա միջոցառումների արդյունքում 38-ամյա տղամարդը ձերբակալվել և, գողացված մեքենայով հանդերձ, ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: