Արագածոտնի պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են երթևեկության կանոնների 95 խախտում

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Նոյեմբերի 12-ին Արագածոտնի պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 95 խախտում․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մասնավորապես՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 6, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։ 4 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 8-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 5-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Հայտնաբերվել են վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 2, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 6, արտաքին լուսային սարքերի անսարքությամբ՝ 22 և 39 այլ իրավախախտումներ։ Բացի այդ, Արագածոտնի պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 1 դեպք, նաև ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել հասարակական վայրում ոչ սթափ վիճակում գտնվող մեկ անձի։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են: