Ալիևն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի պատվիրակությանը

Լուրեր

30.05.2026 | 16:48
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
30.05.2026 | 16:23
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 15:55
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
30.05.2026 | 15:36
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 4560.50 դոլար
30.05.2026 | 15:15
«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար 10 հազար դրամ են խոստացել․ գործերն ուղարկվել են դատախազին
30.05.2026 | 15:09
«Դիվան քշելու» ակցիա՝ Վանաձորում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 14:45
Փորձել են մոտ 1 մլն եվրո կանխիկ ներմուծել ՀՀ. «Զվարթնոց»-ում 2 անձ է ձերբակալվել
30.05.2026 | 14:35
Ծաղկունքում 48-ամյա տղամարդը սպանել է ազգականին
30.05.2026 | 14:32
Իշխանությունը գիտի, եթե մասնակցության տոկոսը բարձր լինի, շատ վատ կլինի իրենց վիճակը. Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 14:25
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ ընտրական հանցագործությունների գործերը դատարանում են
30.05.2026 | 14:17
ՀՀ 3 քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
30.05.2026 | 13:33
Իոաննիսյանը չզրկվեց դիտորդական հավատարմագրումից, սակայն պարտավորվեց վերացնել Մարուքյանի մասին գրառումները
30.05.2026 | 13:21
Ռահիմ Սթերլինգը ձերբակալվել է թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով
30.05.2026 | 13:03
ԱԺԲ-ի քարոզարշավը Գյումրիում` ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի պատվիրակությանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը։

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները խախտած Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանը, իբր, «չի կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները», և կրկին Երևանին մեղադրել «Արցախում ԶՈՒ պահելու, զորք ու ականներ տեղափոխելու, ինչպես նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցություն ապահովելու պարտավորությունը չկատարելու մեջ»։

Ալիևը, միաժամանակ, նշել է, թե Ադրբեջանը Հարավային Կովկասում կայուն խաղաղության կողմնակից է և աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ալիևը, սակայն, չի պարզաբանել, թե ինչու է հրաժարվում Հայաստանի հետ բանակցություններից։

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, թե Բաքուն «ներկայացնում է համակեցության և վերադարձի իրավունքի հստակ և թափանցիկ ծրագիր, սակայն Հայաստանը մերժում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքը և որևէ կարծիք չի հայտնել այդ հարցում»։

Նշենք, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանը տարածաշրջանային այց է կատարում Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: Նա Երևանում նախագահելու է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը, ինչպես նաև հանդիպելու է Արցախից բռնի տեղահանված հայերի հետ։

Էմմա Չոբանյան