Բրիտանական խորհրդի Հայաստանյան մասնաճյուղը խթանում է ՀՀ ԿԳՄՍՆ-ի և Լոնդոնի արվեստների համալսարանի միջև փոխակերպմանը միտված համագործակցությունը

Լուրեր

06.12.2025 | 23:56
Կապարակնքել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու դռները` Փաշինյանի այցից առաջ
06.12.2025 | 22:41
Պետք է շարունակենք մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին. Գարեգին Բ-ն` Փաշինյանի քայլերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 21:05
Գնդակները, որ մաշում են, մի խնայե՛ք, առեք, եթե հնարավոր չի, ինձ ասեք, ես կառնեմ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 19:41
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է վորկաութի և առողջ ապրելակերպի խթանման ծրագիր
06.12.2025 | 19:30
Ինչ ընկերություն է «Fieldfisher LLP»-ն, որի  հետ  համագործակցում է Հայաստանի կառավարությունը TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման համար
06.12.2025 | 19:00
Մեզնից շատերը լավ ապրելը քեֆերի մեջ են տեսնում, երբ շուրջը ատելություն և թշնամանք է. Սամվել Թոփալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:41
Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ. ՆԳՆ
06.12.2025 | 18:14
«Նոան» պարտվեց Հայաստանի առաջնության տարեվերջյան խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:07
Մեծ հավանականությամբ կմասնակցեմ. Քոչարյանը՝ առաջիկա ընտրությունների մասին
06.12.2025 | 17:53
Տեսեք, սա մեր լեգիտիմ սահմանն է. Փաշինյանը` Կիրանցի պատի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 17:44
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
06.12.2025 | 17:21
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 17:04
«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ մեզ համար. Գրիգորյանը՝ Հաջիևի հետ քննարկմանը
06.12.2025 | 16:51
Ներկայացվել է Զբաղվածության 2025–2031 ռազմավարական ծրագիրը․ քննարկվել են առաջնահերթություններն ու իրականացման քայլերը
06.12.2025 | 16:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Բոլորը

Բրիտանական խորհրդի Հայաստանյան մասնաճյուղը նպաստել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Լոնդոնի արվեստների համալսարանի միջեւ փոխակերպմանը միտված համագործակցությանը՝ կենտրոնանալով բարձրագույն կրթության ոլորտում լավագույն փորձի փոխանակման վրա, ինչն ի վերջո ուղղված կլինի Հայաստանի Հանրապետությունում Ակադեմիական քաղաքի հայեցակարգի առաջմղմանը․ տեղեկացնում են ՀՀ-ում Բրիտանական խորհրդի գրասենյակից։

Գործընկերությունը Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի միջեւ կրթական եւ մշակութային կապերի ամրապնդման գործում Բրիտանական խորհրդի հանձնառության հավաստումն է։

Բրիտանական խորհրդի Հայաստանյան մասնաճյուղը իր Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի աջակցության շրջանակներում նպաստել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության (ՀՀ ԿԳՄՍՆ) եւ Լոնդոնի արվեստների համալսարանի միջեւ հետագա փոխակերպմանը միտված համագործակցությանը: Այս նախաձեռնության նպատակն է օժանդակել Հայաստանում Ակադեմիական քաղաքի հայեցակարգի 2-րդ կլաստերի իրականացմանը, որը կենտրոնացած է արվեստի պետական բուհերի
միավորման վրա:

Այս նորարարական համագործակցության հիմքը դրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի՝ 2023 թվականի մայիսին ՄԹ Համաշխարհային կրթական ֆորումի շրջանակներում Լոնդոնի արվեստների համալսարան կատարած այցի ընթացքում: Նախարար Անդրեասյանը այդ այցի ընթացքում հնարավորություն է ունեցել տեղեկանալու Լոնդոնի արվեստների
համալսարանի վեց արվեստի քոլեջների միավորման հաջողված փորձի մասին եւ նախնական պայմանավորվածություն ձեռք բերել շարունակել երկխոսությունը նախարարության եւ բարձրագույն կրթության ներկայացուցիչների եւ համալսարանի միջեւ՝ բացահայտելու Լոնդոնի արվեստների համալսարանի լավագույն փորձը եւ քաղված դասերը հայաստանյան իրողություններին հարմարեցնելու ներուժը՝ որպես առաջատար մոդել Ակադեմիական քաղաք հիմնելու Հայաստանի նպատակի իրագործման ճանապարհին:

Վերոնշյալին աջակցելու նպատակով Բրիտանական խորհրդի Հայաստանյան մասնաճյուղը հաջողությամբ համակարգեց 2023 թվականի նոյեմբերի 7-8-ին հայկական բարձրաստիճան պատվիրակության` Լոնդոնի արվեստների համալսարան համակողմանի ճանաչողական այցի կազմակերպումը: Պատվիրակության կազմում էին Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի, Ակադեմիական քաղաք հիմնադրամի, արվեստի ոլորտի պետական համալսարանների ղեկավար կազմի անդամներ եւ ներկայացուցիչներ:

Այս այցի առաջնային նպատակը փորձի եւ գիտելիքների փոխանակման խթանումն էր՝ կենտրոնանալով Լոնդոնի արվեստների համալսարանի՝ արվեստի վեց քոլեջների միավորման փորձի վրա: Պատվիրակությունը համակողմանի քննարկումներ է անցկացրել Լոնդոնի արվեստների համալսարանի գործընկերների հետ՝ անդրադառնալով այնպիսի հարցերի, ինչպիսիք են միավորման գույքային, կառավարման եւ վարչական խնդիրները, ակադեմիական ծրագրերի մշակումը, դասախոսական եւ աշխատակազմի զարգացումը, հետազոտությունները, միջազգային համագործակցությունը եւ որակի ապահովումը: Այս պատկերացումները կարեւոր նշանակություն կունենան` մշակելու Հայաստանում
Ակադեմիական քաղաքի 2-րդ կլաստերի հայեցակարգը, որը կկենտրոնանա արվեստի պետական բուհերի միավորման վրա:

Այցի շրջանակներում կարեւորագույն իրադարձությունը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի եւ Լոնդոնի արվեստների համալսարանի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրումն էր: Փոխըմբռնման հուշագիրը նախանշում է համագործակցության հինգ ոլորտներ, այդ թվում՝ միավորման ռազմավարության շուրջ խորհրդատվության տրամադրումը, բուհերի բարձրաստիճան ղեկավարության կազմի հիման վրա ձեւավորված թիմի համար մենթորությունը եւ քոուչինգը, ուսումնական պլանի եւ բովանդակության ձեւակերպման ուղղությամբ աջակցությունը, դասախոսների մասնագիտական զարգացումը եւ երկաստիճան ծրագրերը: Ակնկալվում է, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որին մասնակցում էր Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան
Վարուժան Ներսեսյանը, ճանապարհ կհարթի կողմերի միջեւ հետագա եւ առավել համապարփակ պայմանավորվածությունների համար՝ հանդիսանալով նշանակալից քայլ երկարաժամկետ համագործակցության ճանապարհին։

Այս գործընկերությունը վկայում է Բրիտանական խորհրդի հանձնառությունը՝ խթանելու ՄԹ-ի եւ Հայաստանի միջեւ կրթական եւ մշակութային կապերը եւ ամրապնդում է նրա դերը՝ որպես բարձրագույն կրթության ոլորտում դրական փոփոխությունների խթանիչ դերակատարի: