Քննարկվել են «Սևան» ազգային պարկում սոճիների՝ նոր հայտնաբերված հիվանդության հետ կապված խնդիրները

Լուրեր

15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարարությունում նախօրեին կազմակերպվել է հերթական հանդիպումը՝ քննարկելու «Սևան» ազգային պարկի տարածքում սոճի (անտառային) տեսակի ծառերի մոտ հայտնաբերված հիվանդության հետ կապված խնդիրները։

Հանդիպմանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, «Սևան» ազգային պարկի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի, Գեղարքունիքի մարզպետարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի Ա․ Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի, Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի, «Անտառների կայուն կառավարում» ՀԿ-ի ներկայացուցիչներ։

Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի:
Այս պրոցեսներին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվում է նաև սոճիների բնականոն վերաճը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է ընթացիկ իրավիճակը, մասնավորապես՝ «Սևան» ազգային պարկի տարածքում հիվանդության հետևանքով չորացած ծառերի հաշվեգնահատման ցուցակը։

Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչները հայտնել են, որ նոյեմբեր ամսվա վերջին կստացվեն դեռևս ամռանը Ռուսաստանի Դաշնություն ուղարկված լաբորատոր փորձաքննության արդյունքները։

Քննարկման ավարտին հատկորոշվել են աշխատանքային խմբի հետագա անելիքները։