Աշտարակում անցկացվել է «Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային արշավը
«Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային արշավի կանգառն Աշտարակում էր:
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք՝ այն մեկնարկել է քայլերթով և շարունակվել առողջ ապրելակերպի վերաբերյալ իրազեկող արշավով՝ դպրոցականների մասնակցությամբ:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:
Նրա խոսքով՝ միջոցառման նպատակն է հանրության շրջանում բարձրացնել իրազեկվածությունը առողջ ապրելակերպի վերաբերյալ, խրախուսել առողջ սննդի պատրաստումը, ֆիզիկական ակտիվությունը, առողջ վարքագծի ձևավորումը։
Թեմատիկ տաղավարներում ներկայացվել են առողջարար ուտեստներ և առողջ ապրելու կանոններ:
Նախարարությունից հիշեցնում են՝ առողջ սովորություններ ձևավորելով՝ հնարավոր է նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնները: