Լևոն Քոչարյանի գործով տուժողների մարմնի վրա որևէ բռնի հետք, մարմնական վնասվածք չի հայտնաբերվել. պաշտպաններ

Լուրեր

14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի պաշտպանները ծանոթացել են տուժողների դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններին։

««Տուժողներ» Հրաչիկ Խաչատրյանի և Վարդան Հովհաննիսյանի մարնի վրա որևէ բռնի հետքեր, մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել»,- ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը մեղադրվում է Կառավարության շենքի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերից մեկի ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում, պնդում է, որ կարմիրբերետավորներն են իր նկատմամբ բռնություն գործադրել։ Լևոն Քոչարյանն ավելի քան մեկ ամիս մնաց կալանքի տակ, ազատ արձակվեց օրեր առաջ՝ նոյեմբերի 6-ին։

Կալանքի վերացման պատճառն այն էր, որ Լևոն Քոչարյանը ստացել է պատգամավորական մանդատ, քանի որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը հրաժարվել էր մանդատից։

«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուները՝ Միհրան Թոմի Մադաթյանը, Անժելա Սեդրակի Նալբանդյանը, Գերասիմ Ավետիկի Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել ԿԸՀ, իսկ ցուցակի հերթական հաջորդ համարը Լևոն Քոչարյանն էր։ Նա կալանավայրից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իր համար անակնկալ էր կատարվածը։

Արփի Հակոբյան