Մոսկվան կհայտարարի ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին, երբ համաձայնեցվի․ ՌԴ ԱԳ փոխնախարար
Քաղաքականություն
10.11.2023 | 17:04Մոսկվան անմիջապես կհայտարարի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման մասին, երբ համաձայնեցնի ժամկետները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ տրամադրել Մոսկվայի հարթակը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հետագա երկխոսության համար՝ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ»,- ասել է Գալուզինը՝ հավելելով, որ երբ համաձայնեցնեն նման իրադարձության ժամկետները, ժամանակին կհայտարարեն այդ մասին։
Գալուզինն ընդգծել է, որ Մոսկվայի պատրաստակամությունը՝ ընդունելու համապատասխան հանդիպումը, մնում է անփոփոխ։
Էմմա Չոբանյան