Պեմզաշենի գործով մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երկարացվեց 3 ամսով

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանության գործով անցնող մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը երկարացվեց 3 ամսով: Այսօր գործով նախնական դատալսումների ժամանակ մեղադրող Արեգ Խաչատրյանը միջնորդեց երկու մեղադրյալների նկատմամբ էլ կալանք կիրառել` ի թիվս այլնի` նշելով, որ նրանց երկուսին էլ մեղսագրվում են արարքներ, որոնց համար ընդհուպ ցմահ ազատազրկում է նախատեսվում: Տուժողի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանն էլ շեշտեց, որ գործով վկաներն՝ այն գյուղում են ապրում, որտեղ մինչև կալանավորվելն ապրել են Վրույր Բարսեղյանը և Արկադի Բարսեղյանը, ուստի՝ առկա է ռիսկ, որ նրանք ազատության մեջ գտնվելու դեպքում կփորձեն ազդեցություն ունենալ վկաների նկատմամբ:

«Պիտի գնդակահարեն»,- դիրքորոշում հայտնելիս ասաց տուժող Սևակ Մելիքսեթյանն, ում ընտանիքը սպանվել է, հետո ավելացրեց, որ ինքը միանում է դատախազի և իր ներկայացուցչի դիրքորոշմանը:

Արկադի Բարսեղյանի պաշտպան Գայանե Լյուդվիգյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանավորումը փոխել և որպես խափանման միջոց կիրառել ողջամիտ չափով գրավը և տնային կալանքը կամ վարչական հսկողությունը: Արկադի Բարսեղյանն էլ դիրքորոշում հայտնելիս անդրադարձավ տուժող Մելիքսեթյանի հայտարարությանը, թե իրեն պետք է գնդակահարել:

«Կբացահայտվի, թող վառեն, ոչ թե գնդակահարեն: Ես կյանքում չեմ ուզի ուրիշի արածի համար դատվեմ: Ինձ խայտառակ են արել աշխարհով մեկ: Ես էդ տղեն չեմ, որ կարողանամ այդպիսի բան անել»,-հայտարարեց Արկադի Բարսեղյանը:

Վրույր Բարսեղյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն էլ դիտարկեց, որ անձին վերագրվող հանցանքի ծանրությունը հիմք չէ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար․ա նա ևս միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կսլանքը վերացնել, այլ խափանման միջոց ընտրել: Դատարանը որոշեց պաշտպանների միջնորդությունները մերժել, իմ մեղադրանքի կողմի միջնորդությունը բավարարել ու մեղադրյալների նկատմամբ ընտրված կալանքի ժամկետը երկարաձգել երեք ամսով` մինչև փետրվարի 12-ը:

Արաքս Մամուլյան