Պեմզաշենի գործով մեղադրվողները խնամքին անչափահաս երեխաներ ունեն

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Պեմզաշենում երկու անչափահաս երեխայի և վերջիններիս մորը սպանելու մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանը խնամքին երեք անչափահաս երեխա ունի, Արկադի Բարսեղյանը` մեկ երեխա:

Այս մասին նրանք հայտարարեցին գործի քննության մեկնարկին, երբ դատարանը պարզում էր մեղադրյալների ինքնությունը: Վրույր Բարսեղյանի կրթությունը 6-ամյա է, Արկադի Բարսեղյանինը` միջնակարգ: Վերջինս դատարանում հայտարարեց, որ արդար դատաքննություն է պահանջում:«Ես այդ մարդկանց չեմ տեսել»,- ասաց Արկադի Բարսեղյանը:

Այսօր այս գործով նախնական դատալսումներն են, որի շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև գործի ընդդատության հարցը, այսինքն` այն հարցը, թե արդյոք գործի քննությունը պետք է Երևանի՞, թե Շիրակի մարզի դատարանում իրականացվի: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ գործով 25 վկաներից 21-ը Շիրակի մարզից են:

Դատախազ Արեգ Խաչատրյանը, տուժողի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը և մեղադրյալ Արկադի Բարսեղյանը չառարկեցին, որ գործը տեղափոխվի Շիրակի մարզ, սակայն Վրույր Բարսեղյանը պնդեց, որ գործը Երևանում քննվի:

Գործի ընդդատությունը որոշելու հարցում մեղադրյալների դիրքորոշումը որոշիչ է, և եթե մեղադրյալներից մեկն առարկում է, այն պետք է քննվի Երևանում: Գործի քննությունն այժմ շարունակվում է: Դրա շրջանակներում Արկադի Բարսեղյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին դատախազ Արեգ Խաչատրյանի դեմ` նշելով թե գործով թերի, մեղադրական ուղղվածությամբ քննություն է իրակայանցվել: Վրույր Բարսեղյանի պաշտպանն ու դատավարության մյուս մասնակիցներն առարկեցին միջնորդության դեմ` նշելով թե այն անհիմն է: Դատարանը մերժեց միջնորդությունը:

Արաքս Մամուլյան