Արդյոք գովազդներում կարո՞ղ են օգտագործվել «ամենամեծ», «ամենաորակով», «լավագույն», «բացառիկ»  և նմանատիպ բառեր․ ՄՊՀ

Լուրեր

30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գովազդներում և այլ հրապարակումներում հաճախ  են օգտագործվում ածականի գերադրական աստիճանով (օրինակ՝ «լավագույն»,  «ամենամատչելի», «ամենամեծ», «ամենաորակով» և այլն), ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների և նրանց ապրանքների առավելությունն ընդգծող բառեր (օրինակ՝ «առաջատար», «բացառիկ»  և այլն)․ տեղեկացնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ նման ձևակերպումները կարող են հանգեցնել հասարակության մոլորեցման կամ անտեղի համեմատության կատարման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության, եթե՝

  • չունեն փաստական հիմք, այսինքն՝ չեն համապատասխանում իրականությանը,
  • ունեն փաստական հիմք, սակայն կատարվել է ոչ կոռեկտ կամ անպատշաճ համեմատություն։

Կարևորելով իրավախախտումների կանխարգելումը՝ Հանձնաժողովը հորդորում է տնտեսավարողներին պահպանել մրցակցային օրենսդրության պահանջները և ձեռնպահ մնալ նման ոչ իրավաչափ վարքագծից։

 

Հիշեցնում ենք, որ անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսը:

Հիշյալ իրավախախտումները նախատեսված են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 21-րդ և 23-րդ հոդվածներով (հասանելի է հետևյալ հղմամբ՝ http://surl.li/kesxw  ):