«Ես ընդհանրապես կապ չունեմ «Մարտի 1»-ի գործի հետ». Ալիկ Սարգսյանը ՀՔԾ-ում էր

Լուրեր

13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
Բոլորը

Իմ դիմումի կապակցությամբ հարցեր կան, ընդամենն այդ հարցով եմ այստեղ. ՀՔԾ մուտք գործած ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսպես  պատասխանեց իրեն մոտեցող լրագրողներին:

Նշենք, որ  2018 թվականի հուլիսի 4-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Ա. Սարգսյանը հաղորդում էր տվել այն մասին, որ ՀՀ Արարատի նախկին մարզպետ Վ. Հովակիմյանը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջում է առանձնապես խոշոր չափերով գումար:

«Ընտանիքիս հետ  պիտի բացակայեմ երկրից 10 օրով դրա համար եմ այստեղ»,- ասաց Սարգսյանը:

Հարցին, թե կապ չունի արդյոք այսօր ՀՔԾ-ում քննվող «Մարտի 1»-ի գործի հետ, պատասխանեց. «Ընդհանրապես ես կապ չունեմ «Մարտի 1»-ի գործի հետ»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ «Մարտի 1»-ի գործով հարցաքննության էր հրավիրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ցավոք, վաղ առավոտից ՀՔԾ-ի մոտ նախագահին սպասող լրագրողներն այդպես էլ չկարողացան տեսնել նրա ելումուտն իրավապահ մարմին, սակայն նշվեց, որ հարցաքննությունը կայացել է ու շենքից այլ ելքով հեռացել է նախագահը: Ի դեպ, այսօր նույն հարցով հանցաքննության էր հրավիրվել նաև Յուրի Խաչատորուվը: