ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հարավային Կովկասում դեէսկալացիայի վերաբերյալ կառույցի նախագիծը մնում է ուժի մեջ

Լուրեր

30.05.2026 | 18:22
Իրանը հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային․ լրատվամիջոց
30.05.2026 | 18:00
Կարո՞ղ է ծրագիրը տեսնել քո քվեն. ի՞նչ կա «Զանավեսի» հետևում. ԱՉՔԻ ՏԱԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 17:53
ՄԻՊ -ը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց
30.05.2026 | 17:38
ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է Վիլնյուսում․ մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը
30.05.2026 | 17:10
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
30.05.2026 | 16:48
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
30.05.2026 | 16:23
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 15:55
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
30.05.2026 | 15:36
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 4560.50 դոլար
30.05.2026 | 15:15
«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար 10 հազար դրամ են խոստացել․ գործերն ուղարկվել են դատախազին
30.05.2026 | 15:09
«Դիվան քշելու» ակցիա՝ Վանաձորում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 14:45
Փորձել են մոտ 1 մլն եվրո կանխիկ ներմուծել ՀՀ. «Զվարթնոց»-ում 2 անձ է ձերբակալվել
30.05.2026 | 14:35
Ծաղկունքում 48-ամյա տղամարդը սպանել է ազգականին
30.05.2026 | 14:32
Իշխանությունը գիտի, եթե մասնակցության տոկոսը բարձր լինի, շատ վատ կլինի իրենց վիճակը. Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 14:25
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ ընտրական հանցագործությունների գործերը դատարանում են
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագիծը, որն ուղղված է Հարավային Կովկասում իրավիճակի ապաէսկալացմանը, ուժի մեջ է մնում և կարող է ընդունվել կոնսենսուսի դեպքում։ Այս մասին Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Խոսելով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին՝ ուզում եմ ընդգծել, որ ՀԱՊԿ որոշման նախագիծը, որն ուղղված էր տարածաշրջանում իրավիճակը լիցքաթափելուն, և որը, ցավոք, չընդունվեց անցյալ տարվա նոյեմբերին ՀԱՊԿ  խորհրդի նիստում, մնում է ուժի մեջ, եթե ձեռք բերվի կոնսենսուս»,- ասել է նա։

Պաշտոնյան նշել է, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հարավային սահմաններում պահպանվում է ահաբեկչական գործունեության, անօրինական միգրացիայի, զենքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության վտանգը։

«Ահաբեկչական և ծայրահեղական տարրերի ներթափանցումը կապված է ոչ միայն Աֆղանստանում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի, այլև Աֆղանստանին սահմանակից շրջաններում կայունության հետ»,- հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ այս ամենն ավելի է արդիականացնում Տաջիկստան-Աֆղանստան սահմանի հատվածի ուժեղացման՝ ՀԱՊԿ թիրախային միջպետական ​​ծրագրի աշխատանքն օպերատիվ կերպով ավարտելու խնդիրը։

Գլխավոր քարտուղարը նաև հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ն ունի հակամարտությունների աստիճանական կարգավորման դրական օրինակներ, մասնավորապես, այն, որ Տաջիկստանի ու Ղրղզստանի միջև կոնֆլիկտային իրավիճակն աստիճանաբար լուծվում է։

Էմմա Չոբանյան